Ալկիլացում, օրգանական միացություններին ալիֆատիկ շարքի միավալենտ ռադիկալներ՝ ալկիլ խմբեր (CH3-, C2H3- և այլն) միացնելու ռեակցիա։ Ալկիլ խումբը կարող է միանալ ածխածնի, թթվածնի, ծծմբի, ազոտի և այլ ատոմների հետ։

Ալկիլացումը սովորաբար ընթանում է կատալիզատորների (H2SO4, AlCl3, HCl և այլն) առկայությամբ։

Տիպիկ կազմը կատալիտիկ կրեկինգի տեղադրմամբ.

Բաղադրիչ Պարունակությունը, % զանգված.
պրոպիլեն 0,5
պրոպան 1,5
n-բութան 10
i-բութան 35
i-բութիլեն 16
n-բութեն 12
t-бутен 14
z-բութեն 10
պենտեն 0,3
i-պենտեն 0,6
n-պենտեն 0,1

Կիրառում խմբագրել

Ալկիլացումը կիրառվում է ներկանյութերի, դեղանյութերի, բարձրոկտնային վառելանյութերի (իզոօկտան) արտադրության մեջ, բենզոլի հոմոլոգների (կումոլ) ստացման համար են։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկիլացում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 179