Ալկալա փողոց (իսպ.՝ Calle de Alcalá), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի տրանսպորտային կարևոր հանգույց, գործարար կենտրոն։ Փողոցը ձգվում է քաղաքի կենտրոնից մինչև հյուսիսարևելյան ծայրամասը։ Նրա երկարությունը 10.5 կմ է։

Ալկալա փողոց
իսպ.՝ Calle de Alcalá
Երկիր Իսպանիա
Գտնվում էՄադրիդ
Երկարություն10,5 ± 0,1 կմ
Անվանվել էԱլկալա դե Էնարես
Lua error in Մոդուլ:Wikidata at line 303: Функция для отображения значения не найдена..

Ձգվածություն խմբագրել

Ալկալա փողոցը սկսվում է Պուերտա դել Սոլ հրապարակից, որը Իսպանիայի ու Մադրիդի բոլոր ճանապարհների պայմանական զրոյական կիլոմետրն է։ Այն ձգվում է Ամարիկա մայրուղուն զուգահեռ մինչև Իսպանիայի հրապարակ։

Ալկալան Մադրիդի ամենաերկար փողոցն է։ Այստեղ են տեղակայված Մադրիդի ամենահայտնի տեսարժան վայրերը` Պուերտա դել Սոլը, Անկախության հրապարակը, Ալկալա դարպասները և Սիբելես շատրվանը։ Փողոցի կենտրոնական հատվածն ավարտվում է մադրիդյան M-30 տրանսպորտային օղակի հատումով։

Փողոցի երկրորդ հատվածը, որը հատում է Սյուդադ Լինեալ և Սան Բլաս շրջանները, հիմնականում առանձնանում է բնակելի տների բազմությամբ, սակայն քիչ չեն նաև առևտրական նշանակության շենքերը (հիմնականում` նորաձև խանութներ և առևտրական կենտրոններ)։ Փողոցն ավարտվում է Սան Բլաս շրջանում` M-14 մայրուղու հատումով (Իսպանիայի հրապարակ)։

Պատմություն խմբագրել

 
Ալկալա փողոց, Դևիդ Ռոբերտս, 1838

Ալկալա փողոցը Մադրիդի հնագույն փողոցներից մեկն է։ Այն շարունակվել է կառուցվել քաղաքի զարգացմանը զուգընթաց` ամեն ժամանակաշրջանում կրելով փոփոխություններ։ Այդ պատճառով մեր օրերում բնութագրվում է քաղաքային հստակ նախագծման բացակայությամբ։

Փողոցի առաջին ուրվագծերն ի հայտ են եկել 15-րդ դարի սկզբին այն ճանապարհի հիմքի վրա, որը ձգվում էր քաղաքի այն ժամանակների արևմտյան սահմանից` Պուերտա դել Սոլից։ Փողոցը ձգվում էր արևելք` դեպի Ալկալա դե Էնարես, հետագայում նաև Արագոն։ Սկզբնական շրջանում փողոցը կոչվել է Ձիթենուտ, քանի որ աչքի էր ընկնում ձիթենիների ծառերով։ Երբ Իզաբելա I թագուհին ավազակների հարձակումներից զերծ մնալու նպատակով հրամայում է հատել ծառերը, անվանումը կորցնում է իր նշանակությունը։

Քանի որ քաղաքի բնակչությունն աճում էր, մանավանդ երբ Մադրիդը 16-րդ դարում մայրաքաղաք է դառնում, նրա կենտրոնական հատվածում ազնվականները սկսում են շքեղ առանձնատներ ու եկեղեցիներ կառուցել, ինչի շնորհիվ հին ճանապարհը վերածվում է քաղաքային կարևոր փողոցի։ Անգլիացի գրող, ճանապարհորդ Հենրի Դևիդ Ինգլիսը 1837 թվականին այսպես է բնութագրել փողոցը. «Երկար, լայն փողոց, որ շրջապատված է անհավասար շինությունների հրաշալի շարքով»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Inglis, Henry David (1837). Spain. Whittaker. էջ 70.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկալա փողոց» հոդվածին։