Ալի Հուսեյնլի

քաղաքական գործիչ

Ալի Մուհամեդ օկլի Հուսեյնլի (ադրբ.՝ Əli Məhəmməd oğlu Hüseynli, հոկտեմբերի 8, 1968(1968-10-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, Միլի մեջլիսի պատգամավոր, Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ, Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության Կոմիտեի նախկին նախագա[1][2]։

Ալի Հուսեյնլի
ադրբ.՝ Hüseynov Əli Məhəmməd oğlu
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1968(1968-10-08) (55 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր
ԿուսակցությունՆոր Ադրբեջան
 Əli Hüseynli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալի Հուսեյնլին ծնվել է 1968 թվականին Բաքու քաղաքում[3]։ 1985 թվականին ավարտել է Բաքվի Բինագադիի շրջանի թիվ 135 միջնակարգ դպրոցը։

1985-1986թթ. Աշխատել է Ռուսաստանի Կալինինի շրջանի «Կալինինսելստրոյ» շինարարական բաժնում որպես բանվոր։

1987 թվականին ընդունվել է Կալինինի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։

Նա ծառայել է բանակում 1988-1989 թվականներին։ 1993 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1991-1995 թվականներին աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում, 1995-1996 թվականներին ՝ ԱՀ նախագահի գործադիր գրասենյակում, իսկ 1996-2000 թվականներին ՝ ԱՀ Միլլի Մեջլիսում։

Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Նա եղել է Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի նախագահ։ Եղել է ԱՀ դատական իրավական խորհրդի անդամ։

Նա Ադրբեջանի Հանրապետության հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ է։ Նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության ղեկավարի տեղակալն է։

Նա Հակակոռուպցիոն խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության Ադրբեջանի մասնաճյուղի նախագահն է։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության Կոմիտե
  2. Ալի Մուհամեդ օկլի Հուսեյնլի
  3. «Milli Məclis Sədrinin birinci müavini». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել