Ալի Դիվանդարի (պարսկ.` علی دیواندری, սեպտեմբերի 6, 1957(1957-09-06), Սաբզեվառ, Ռազավի Խորասան, Իրան), իրանցի ծաղրանկարիչ։

Ալի Դիվանդարի
Ծնվել էսեպտեմբերի 6, 1957(1957-09-06) (66 տարեկան)
ԾննդավայրՍաբզեվառ, Ռազավի Խորասան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտություննկարիչ, ծաղրանկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, դիզայներ, լրագրող և կոմիքսների հեղինակ
Ոճսյուրռեալիզմ
Կայքalidivandari.com
 Ali Divandari Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թ. Իրանի Սաբզէվառ քաղաքում։ Ուսանել և ավարտել է ՙՙԹեհրան Համալսարան՚՚ի Գծագրական Արվեստից Ճեմարանը (ֆակուլտետ)։

Իր արվեստա-արհեստագիտական աշխատանքը (կարիերան) սկսել է ի գործ դնել՝ նախ որպէս գրաֆիկ ծրագրավորող և 1975 թվականից ցարդ աշխատել ու ստեղծագործել է որպես ծաղրանկարիչ (Քարթունիստ– Քարիքաթուրիստ)։

Աշխատակցել և գործակցել է որպես ցուցահանդեսների ու փառատոների իրավարար կազմերի (ժյուրի) անդամ, Թեհրանում և Թուրքիայում, նաև միջազգային Քարթունի փառատոների վարիչ-կառավարիչ։

Իր գեղարվեստական/ստեղծագործական աշխատանքները տպվել են Իրանի և արտասահմանի հանրայայտ օրաթերթերում և պարբերաթերթերում։

Կարևորագույն ցուցադրությունները իր աշխատանքների, տեղի են ունեցել հետևյալ երկրներում.
Ֆրանսիա, Հարավսլավիա), Կոլումբիա, Նորվեգիա, Ճապոնիա, Բելգիա, Իտալիա, ԱՍՆ, Լեհաստան, Թուրքիա, Կուբա, Մակեդոնիա, Խորվաթիա, Գերմանիա, Չինաստան, Հոլանդիա, Կորեա, Կիպրոս, Պորտուգալիա։

Մրցանակներ խմբագրել

Ալի Դիվանդառիի ցարդ շահած մրցանակները կազմում են հետևյալ ակնառու և ուշագրավ ցանկը։

  1. Պատւաբեր նշում-Եօմիիւրի, Ճապոն, 1992 թ.
  2. Իւրայատուկ աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1992 թ.
  3. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Անկոնա, Իտալիա, 1993 թ.
  4. Երրորդ կարգի մրցանակ-Սկոպիէ, Մակեդոնիա, 1993 թ.
  5. Յատուկ Մրցանակ-Բորդիգերա, Իտալիա, 1994 թ.
  6. չորրորդ կարգի Մրցանակ-Օլէն, Բելժիք, 1994 թ.
  7. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1994 թ.
  8. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1995 թ.
  9. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Սէուլ, Կորէա, 1995 թ.
  10. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1995 թ.
  11. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1996 թ.
  12. Տապգրա-Հրատարակչական Մրցանակ-Բերինգէն, Բելժիք, 1996 թ.
  13. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1997 թ.
  14. Իւրայատուկ Մրցանակ-Սատիրիկոն, (Լեհաստան), 1997 թ.
  15. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1997 թ.
  16. Երրորդ կարգի Մրցանակ-Մուֆլոն, Թուրքիա, 1998 թ.
  17. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1998 թ.
  18. Համաշխարհային քարթուն-քարիքաթուր Մրցութեան իւրայատուկ Մրցանակ, Թայաւն, 1998 թ.
  19. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1998 թ.
  20. Իւրայատուկ Աշխատանք-Ջագ րէբ, Խրւատիա, 1998 թ.
  21. Ժողովրդական աշխատանք-ստեղծագործութիւններ-Օմիա, Ճապոն, 1998 թ.
  22. Երրորդ կարգի Մրցանակ-Իււինիաք, Ֆրանսիա, 1999 թ.
  23. Առաջին կարգի Մրցանակ-Ցուցահանդէս 2000, Գերմանիա, 2000 թ.
  24. Իւրայատուկ Մրցանակ-Հոջա Նասրէդդին-Թուրքիա, 2000 թ.
  25. Իւրայատուկ Մրցանակ-Ալանիա, Թուրքիա, 2001 թ.
  26. Իւրայատուկ Մրցանակ-Քարթուն Քարիքաթուր Մրցութան, Թայան, 2001 թ.
  27. Առաջին կարգի Մրցանակ-Ֆօոթէ Դէի Մարմի, Իտալիա, 2001 թ.