Ալի Ալխանով (ռուս.՝ Али Дадашевич Алханов, հունվարի 20, 1957(1957-01-20), Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ)[1] (հայտնի է նաև որպես Ալու Ալխանով), ռուս պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի տեղակալ, Արտահանման վերահսկողության հանձնաժողովի անդամ [2] (2008 թվականից), Ռուսաստանի Դաշնության նախագահին կից կազակների գործերի խորհրդի անդամ [3] (2010 թվականից)։

Ալի Ալխանով
Али Дадашевич Алханов
Alu Alkhanov.jpg
 
Կրթություն՝ Q16677223?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Չեչեններ
Դավանանք Սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 20, 1957(1957-01-20) (64 տարեկան)
Ծննդավայր Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ի ծնե անուն ռուս.՝ Алу Дадашевич Алханов
 
Պարգևներ

Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Արիության շքանշան, «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ), մեդալ «Հանրային կարգը պահպանելու գործում աչքի ընկնելու համար», «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր և Master of Sports of Russia?

Չեչնիայի Հանրապետության նախագահ (2004-2007 թթ), Ռուսաստանի շահերին վնաս հասցնող և պատմության կեղծարարության փորձերին հակազդող հանձնաժողովի անդամ (2009-2012 թթ)։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ղազախստանում, չեչենների արտաքսման որոշման մասին չեղյալ հայտարարելուց մի քանի օր անց։ Շուտով որդու ծնվելուց հետո ընտանիքը վերադարձել է Չեչնիա։ Դպրոցից հետո ծառայել է բանակում, այնուհետեւ ավարտել է Մոգիլեևի  տրանսպորտային ոստիկանության դպրոցը (ներկայիս  Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ինստիտուտ)։ 1984 թվականին սկսել ծառայությունը միլիցիայում։ Ավարտել է Դոնի Ռոստովի միլիցիայի բարձրագույն դպրոցը և ստացել է  Չեչնիայի տրանսպորտի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ 

ԾանոթագրություններԽմբագրել