Ալիքային հավասարում, վերջավոր արագությամբ տարածվող տատանողական տարբեր պրոցեսներ նկարագրող մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարում։ Օրինակ, լարի տատանումը նկարագրվում է՝

ալիքային հավասարումով ( հաստատուն է և կախված է լարի ձգվածությունից և խտությունից)։ Ալիքային հավասարումը երկչափ և եռաչափ միջավայրերի համար համապատասխանաբար կլինի՝

և

Ալիքային հավասարման լուծումը կախված է սկզբնական պայմաններից (-ի և –ի արժեքներից, երբ ) և եզրային պայմաններից (ալիքային հավասարման ուսումնասիրման տիրույթի եզրում ֆունկցիայի կամ նրա ածանցյալների արժեքից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 176