Ալիքային դիմադրություն

Ալիքային դիմադրություն էլեկտրական գծերում գործող լարման և տվյալ կտրվածքով անցնող հոսանքի հարաբերությունը էլեկտրամագնիսական վազող ալիքների տարածման ժամանակ։

Partial transmittance.gif
Wave equation 1D fixed endpoints.gif

ԷլեկտրադինամիկայումԽմբագրել

Հաճախ ալիքային դիմադրությունն անվանում են բնութագրական դիմադրություն։ Բաշխված պարամետրերով գծերի համար ալիքային դիմադրությունն կարտահայտվի

 

բանաձևով, որտեղ.

  •  դիմադրությունն է,
  •  -ն՝ հոսակորուստը,
  •  -ը՝ ինդուկտիվությունը,
  •  -ն՝ գծի երկարության միավորին բաժին ընկնող ունակությունը,
  • իսկ  , որտեղ  -ը սնող հոսանքի հաճախականությունն է։

Գծում կորուստ չլինելու դեպքում ( ) ալիքային դիմադրությունն իրական է և կախված է գծի չափերից, երկրաչափական ձևից (նաև էլեկտրոդների նյութից ու դիէլեկտրիկից)։ Եթե գիծը բեռնավորված է ալիքային դիմադրությունյանը հավասար դիմադրությամբ, ապա նրանում անդրադարձող ալիքները բացակայում են։ Նման գիծը կոչվում է համաձայնեցված։

Հարթ ալիքի ալիքային դիմադրությունն որոշվում է էլեկտրական ( ) և մագնիսական ( ) դաշտերի լարվածությունների հարաբերությամբ՝

 

որն էլ իր հերթին հավասար է՝

 

ՁայնագիտությունումԽմբագրել

Ձայնագիտության մեջ, վազող հարթ ալիքի ստեղծած ճևշման կամ մեխանիկակաև լարման ( ) և միջավայրի մասնիկների շարժման արագության ( ) հարաբերաթյունը՝

 

որտեղ  -ն միջավայրի խտությունն է,  -ն՝ ձայնի արագությունը։

ԳազադինամիկայումԽմբագրել

Գազադինամիկայում լրացուցիչ աերոդինամիկ դիմադրություն, որն առաջանում է, երբ գազում շարժվող մարմնի արագությունը մեծ է լինում ձայնի արագությունից։ Շարժվող մարմնի առաջացրած հարվածային ալիքները մեծացնում են մարմնի շարժման դիմադրությունը։

Ծանր հեղուկներումԽմբագրել

Ծանր հեղուկներում, շարժվող մարմնի վրա ազդող լրացուցիչ դիմադրություն, որն առաջանում է ծանր հեղուկի ազատ մակերևույթի մոտով մարմնի շարժման ժամանակ։ Շարժման պատճառով հեղուկի մակերևույթի վրա գոյանում են ալիքներ, որոնք առաջացնում են ալիքային դիմադրություն՝ կախված շարժվող մարմնի ձևից և հեղուկի ազատ մակերևույթից ունեցած հեռավորությունից։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Standing Wave Diagram Archived 2016-03-04 at the Wayback Machine. Application for drawing Standing Wave Diagrams, specifying the wave impedance whenever the wave changes mediums.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 175