Ալիշա Էնն Իտկին (անգլ.՝ Alisha Ann Itkin, ամուսնությունից հետո՝ Ալիշա Սինամոն (անգլ.՝ Alisha Cinamon[2]), ապրիլի 16, 1968(1968-04-16)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փոփ–երգչուհի[3] և կոմպոզիտոր։ Հայտնի է բեմական Ալիշա անունով[2]։ Տ տեղի դեռահասների շրջանում հայտնի էր 1980–ական թվականների վերջին[4]։

Ալիշա Իտկին
Ծնվել էապրիլի 16, 1968(1968-04-16)[1] (56 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերԼատինական ազատ ոճ
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլVanguard Records
ԿրթությունSouth Shore High School?

Կենսագրություն խմբագրել

Ալիշա Իտկինը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում[5]։ Նա իր ընտանիքում հինգ զավակներից չորրորդն է։ 14 տարեկանում Ալիշայի ծնողները, ովքեր հետաքրքրվում էին շոու–բիզնեսով, նրան համոզում են ելույթ ունենալ երաժշտական համերգներից մեկում, ինչպես նաև տեղական ռոք խմբի մասնակցությամբ ձայնագրում են նրա երգի դեմո տարբերակը[4]։

Երիտասարդ երգչուհու կարողությունները գնահատում են «Vanguard Records»–ի պրոդյուսեր Մարկ Բերրիի կողմից, ում հետ համագործակցությամբ երգչուհին ձայնագրում է իր «All Night Passion»[4] դեբյուտային սինգլը, որը միանգամից հաջողության է հասնում ամերիկյան չարտերում[6]։ Ալիշայի հաջորդ սինգլները ևս մտել են հիթ–շքերթների մեջ, սակայն հատուկ հաջեղության է հասել «Baby Talk» ստեղծագործությունը, որը եղել է «Billboard Dance Music/Club» հիթ–շքերթի առաջին հորիզոնականում[7]։ Բացի դրանից, 1985 թվականին Ալիշան ճանաչվել է «ամենախոստումնալից նոր երգչուհին» ըստ «Cashbox» երաժշտական ամսագրի[4]։

Հայտնի պարբերականները Ալիշային մեծ ապագա էին կանխատեսում` համեմատելով նրան Մադոննայի և Բարբարա Սթրեյզանդի հետ[4]։ Սակայն 1990 թվականին նրա «Bounce Back» սինգլն արդեն վերջին անգամ հայտնվել է հիթ–շքերթի առաջին տասնյակում[7], որից հետո երգչուհին թողարկել է միայն երկու սինգլ։ Դրանցից վերջինը` «You Wanna Be A Star (Superstar)», որ թողարկվել է 1999 թվականին[2], դարձել է «Սուպերաստղ» ֆիլմի սաունթրեք[5][6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • «All Night Passion» (1984) –   ԱՄՆ US R&B #84, US Pop #103[6],   Նիդերլանդներ NED #37[9]
  • «Too Turned On» (1985) –   ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #7, US Dance Music/Club Play Singles #6[7]
  • «Stargazing» (1985) –   ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #50, US Dance Music/Club Play Singles #16[7]
  • «Baby Talk» (1985) –   ԱՄՆ US Billboard Hot 100 #68, US Hot R&B/Hip-Hop Singles & Tracks #75, US Hot R&B/Hip-Hop Singles & Tracks #2, US Dance Music/Club Play Singles #1[7],   Շվեյցարիա SWI #23,   Գերմանիա GER #19,   Ֆրանսիա FRA #19,   Նիդերլանդներ NED #9,   Բելգիա BEL (  Ֆինլանդիա Vl) #2[10]
  • «Boys Will Be Boys» (1985)
  • «Into My Secret» (1987) –  ԱՄՆ US Billboard Hot 100 #97[7]
    • «Into My Secret (Remix)» (1987)    ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #15, US Dance Music/Club Play Singles #9[7]
  • «Let Your Heart Make Up Your Mind» (1987)    ԱՄՆ US Hot Dance Music/Maxi-Singles Sales #35, US Dance Music/Club Play Singles #23[7]
  • «I Don’t Know What Comes Over Me» (1987)
  • «Wrong Number» (1990)
  • «Bounce Back» (1990)    ԱՄՆ US Billboard Hot 100 #54, US Hot Dance Music/Maxi-Singles Sales #26, US Dance Music/Club Play Singles #10[7]
  • «Wherever The Rhythm Takes Me» (1996)
  • «You Wanna Be A Star (Superstar)» (1999)

Ծանոթագրություններ խմբագրել