Ալիսիա Դեբնեմ-Քերի

(Վերահղված է Ալիշա Դեբնեմ-Քերիից)

Ալիսիա Ջասմին Դեբնեմ-Քերի (անգլ.՝ Alycia Jasmin Debnam-Carey, հուլիսի 20, 1993(1993-07-20), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալացի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Դեպի փոթորիկը» (2014) և «Դևի ձեռքը» (2014) գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաև «Վախեցեք քայլող մեռյալներից», «100», և մի շարք այլ հեռուստասերիալներից։

Ալիսիա Դեբնեմ-Քերի
Alycia Debnam-Carey (28448701002).jpg
Ծնվել էհուլիսի 20, 1993(1993-07-20) (27 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Ծնվել է 1993 թվականի հուլիսի 20-ին՝ Սիդնեյում։ 2011 թվականին ավարտել է Նյութաունի կատարողական արվեստների ավագ դպրոցը, որտեղ հարվածային երաժիշտ[1]։

Դերասանական նորամուտը կատարել է ութ տարեկանում՝ նկարահանվելով «Մարթայի նոր այծը» անվամբ կարճամետրաժ կինոնկարում, ինչպես նաև «Մաքլեոդի դուստրը», «Պարի ակադեմիա» և մի շարք այլ հեռուստատեսային արտադրություններում։

Տասնութ տարեկան հասակում Դեբնեմ-Քերին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ՝ անմիջապես նկարահանվելով «Հաջորդ կանգառը՝ Հոլիվուդ» վավերագրական ֆիլմում, որը պատմում էր Հուլիվուդ տեղափոխված վեց երիտասարդ ավաստրալացի դերասանների մասին, ովքեր պետք է մրցակցեին ամերիկյան հեռուստաշոուի փորձնական եթերաշրջանի ընթացքում։ Վավերագրական ֆիլմի հաջողությունից հետո Դեբնեմ-Քերին սկսում է դերեր ստանալ բազմաթիվ մեծամասշտաբ հոլիվուդյան նախագծերում, ինչպես նաև բազմաթիվ առաջին պլանի դերեր ավստրալական կարճամետրաժներում։

2014 թվականին Դեբնեմ-Քերին սկսում է հանդես գալ «CW» հեռուստաալիքով ցուցադրվող «100» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Հրամանատար Լեքսային։

2014 թվականի դեկտեմբերի 1-ին հատարարվում է, որ Դեբնեմ-Քերին կմարմնավորի Ալիսիային (սկզբնապես՝ Էշլի) «AMC»-ի արտադրության «Վախեցեք քայլող մեռյալներից» հեռուստասերիալում[2][3], որն հանդիսանում է «Քայլող մեռյալները» հետապոկալիպտիկ հեռուստադրամայի սպին-օֆը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել