Ալիշա Բաու (անգլ.՝ Alisha Boe, մարտի 6, 1997(1997-03-06)[1], Օսլո, Նորվեգիա[2]), սոմալացի-նորվեգացի-ամերիկացի դերասանուհի է։ Նա հայտնի է Netflix-ի օրիգինալ «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում Ջեսիքայի կերպարը կերտելու համար։

Ալիշա Բաու
Ծնվել էմարտի 6, 1997(1997-03-06)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[2]
ԿրթությունEl Camino Real High School?
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Գործունեություն խմբագրել

Բաուն իր դերասանական գործունեությունը սկսել է 2008 թվականին՝ խաղալով Չայլդ Լիզայի դերը «Զվարճություն» սարսափ ֆիլմում[3]։ Մեկ տարի անց նկարահանվել է «Նա իմ մտքում է» ֆիլմում՝ որպես Լեյսի և 2012 թվականին խաղացել է Թարայի դերը «Պարանորմալ երևույթներ 4» ֆիլմում։ 2014 թվականին հայտնվել է երկու հեռուստասերիալներում՝ հունվարին, որպես Թրեյսի, «Ժամանակակից ընտանիք»-ում[4][5] և հուլիսին, որպես Բրին Հենդրի, երկու սերիա «Պահպանված»-ում[6]։ Նույն թվականի նոյեմբերին միացավ NBC«Մեր կյանքի օրերը» դրամատիկ սերիալի դերասանական կազմին՝ որպես Դաֆնա։ Այդ սերիալում առաջին անգամ հայտնվել է նոյեմբերի 14-ին[7]։

Անձնական կյանք խմբագրել

Բաուն ծնվել է Նորվեգիայում՝ սոմալացի հոր և նորվեգացի մոր ընտանիքում։ 2004 թվականին իր մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր
2008 Զվարճություն Չայլդ Լիզա
2009 Նա իմ մտքում է Լեյսի
Պլաստիկը դարձնում է կատարյալ Բրուկ
2012 Պարանորմալ երևույթներ 4 Թարա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2013 Ռազմավար կին Չելսի Տրասեն Սերիա․ "Pilot"
2014 Ժամանակակից ընտանիք Թրեյսի Սերիա․ "And One to Grow On"
Պահպանված Բրին Հենդի 2 սերիա
2014-15 Մեր կյանքի օրերը Դահնա երկրորդական դեր
2015-16 Ռեյ Դոնովան Ջանեթ Երկրորդական դեր (4 սերիա)
2015 Ծովային տեղազննում Ֆարահ Մեյերս Սերիա․ "Viral"
2015 Պատահական Բեկա 6 սերիա
2015-16 Տեղազննում։ Կիբեր Գրեյս Կլարկ Երկրորդական դեր (3 սերիա)
2016 Պատանի գայլը Գվեն Երկրորդական դեր (3 սերիա)
2017 13 պատճառ՝ ինչու Ջեսիքա Դեյվիս Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Amusement (2008)». The New York Times. 2015 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  4. Alston, Joshua (2014 թ․ հունվարի 14). «Modern Family: "And One To Grow On"». The A.V. Club.
  5. «5.11 - And One to Grow On». www.modern-family.tv. 2014 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  6. Dobbs, Sarah (2014 թ․ փետրվարի 20). «What do we know about new sci-fi series, Extant?». www.denofgeek.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Alisha Boe Joins 'Days of our Lives' as Daphne». Serial Scoop. 2014 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիշա Բաու» հոդվածին։