Ալինա Կաշլինսկայա (ռուս.՝ Али́на Анато́льевна Кашли́нская, հոկտեմբերի 28, 1993(1993-10-28), Մոսկվա, Ռուսաստան), լեհաաստանցի ռուս շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր, 2019 թվականի Եվրոպայի կանանց չեմպիոն[1]։

Ալինա Կաշլինսկայա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1993(1993-10-28) (30 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  Լեհաստան
ԿրթությունRussian State Social University?
Մասնագիտությունշախմատիստ
ԱմուսինՌադոսլավ Վոյտաշեկ
Կայքkashlinskaya.ru
 Alina Kashlinskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շախմատ սկսել է խաղալ 6 տարեկան 10 ամսականից՝ մարզիչ Ա.Ի.Կարտաշևի ղեկավարությամբ, մեկ տարի անց ստացել է 1-ին կարգ։ Երկու անգամ (8 և 9 տարեկան) դարձել է Մոսկվայի առաջնության արծաթե մեդալակիր՝ իր տարիքային խմբում։ 2003 թվականին նա հաղթել է Ռուսաստանի առաջնությունը իր տարիքայինների, իսկ հետո երկու անգամ դարձել Եվրոպայի մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն (դասական և արագ շախմատում)։

11 տարեկանում դարձել է սպորտի վարպետի թեկնածու։ 2006 թվականին ստացել է «ՖԻԴԵ-ի վարպետ» առաջին միջազգային կոչումը։ 13 տարեկանում նա դարձել է Եվրոպայի և Ռուսաստանի ամենաերիտասարդ միջազգային կին վարպետը[2], 15 տարեկանում՝ Եվրոպայի և Ռուսաստանի ամենաերիտասարդ միջազգային կին գրոսմայստերը[3]։

Ավարտել է Ռուսաստանի պետական ​​հասարակական գիտությունների համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, հեղինակ է շախմատային թեմաներով մի քանի հոդվածների և բանաստեղծությունների։ «Աղջիկ մարզիկ» պոեմի համար պարգևատրվել է Չեխովի անվան մեդալով[4]։

Ալինա Կաշլինսկայայի մարզիչը եղել են միջազգային գրոսմայստեր Սերգեյ Դոլմատովն, միջազգային գրոսմայստերներ Վալերի Չեխովը, Սերգեյ Արխիպովը, Լյուդմիլա Զայցևան, միջազգային վարպետներ Վլադիմիր Վիկտորովիչ Վուլֆսոնը, Վալերի Ծատուրյանը։

2019 թվականի ապրիլին դարձել է կանանց Եվրոպայի չեմպիոն[5], 2021 թվականի նոյեմբերին Ռիգայում ՖԻԴԵ-ի կանանց Grand Swiss մրցաշարում գրավել է 19-րդ տեղը[6]։

2023 թվականին Վարշավայում նա նվաճեց բրոնզե մեդալ Լեհաստանի կանանց շախմատի առաջնությունում[7]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի հուլիսին Ալինան ամուսնացավ լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  2. «13-летняя россиянка стала международным мастером по шахматам». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «15-летняя Алина Кашлинская официально стала самым юным шахматным гроссмейстером в России и Европе». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. ««Девочка-Спортсменка»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Россиянка Кашлинская стала чемпионкой Европы по шахматам». Вести.ру. 2019 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  6. «2021 FIDE Chess.com Women's Grand Swiss». Chess-Results.com (ռուսերեն). Chess-Tournament-Results-Server. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Mistrzostwa Polski Kobiet w Szachach 2023». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Կաշլինսկայա» հոդվածին։