Ալիղամարլու, գյուղ Արևելյան Հայաստանում, Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Իգդիր գյուղաքաղաքից փոքր-ինչ հյուսիս-արևելք։

Գյուղ
Ալիղամարլու
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այլ անվանումներԱլի-Ղարմալու, Ալեղամար, Ալիկամարլու, Ալիղամար, Ալիքամարլու, Ալիքեմերլու
Բնակչություն1045 մարդ (XX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1920)
Տեղաբնականունալիղարմալուեցի
Ժամային գոտիUTC+3
Ալիղամարլու (Թուրքիա)##
Ալիղամարլու (Թուրքիա)

XIX դարի 30-ական թթ.-ին այստեղ էին գաղթել Պարսկահայաստանից` 64, իսկ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից 37 ընտանիք (514 բնակիչ) հայեր։ XX դարի սկզբին ուներ 1045 հայ բնակիչ (126 տուն)։

Ալիղամարլուի բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ ու անասնապահությամբ։

Մինչև 1918 թ.-ը գյուղն ուներ հայկական եկեղեցի և դպրոց։ 1920 թ.-ին Ալիղամարլուի բնակիչների մեծ մասը գաղթել և բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում։

Ալիղամարլուում է ծնվել Սովետական միության հերոս Վարդգես Ռուստամյանը (ծնվ. 1908 թ.)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 85 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 174