Ալթուբինալ
Ալթուբինալ (Ալթի Բինալուղ, ռուս.՝ Алтубинал), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 77 կմ հյուսիս-արևելք, Փշիշ գետի ձախ ափին, ծովի մակարդակից 483 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ալթուբինալ | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Համայնք | Q4333273?[1] | ||
Հիմնադրված է | 1877 թ. | ||
ԲԾՄ | 483 մետր | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | ▲26 մարդ (2010)[2] | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86167 | ||
Փոստային դասիչ | 352835 | ||
ՍՎՏԲՀԴ | 03255810007 | ||
|
Բնակչությունը
խմբագրելԳյուղի բնակիչներն զբաղվում են թեյի և եգիպտացորենի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ 1905 թվականին գյուղում կար 15 տուն, իսկ 1972 թվականին՝ 31 տուն։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1970 | 174 |
1987 | 15 |
1999 | 33 |
2002 | 20 |
2010 | 26 |
Պատմությունը
խմբագրելԳյուղը հիմնադրել են Թուրքիայից գաղթած հայերը` 1877-1878 թվականներին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներԱրխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 164)։ |