Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույան, հայտնի նաև Ալեք Ենիգոմշյան (փետրվարի 6, 1955(1955-02-06), Բեյրութ, Լիբանան), հայ լրագրող, քաղաքական գործիչ, «Միացում» նախաձեռնության հիմնադիր, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական կազմակերպության անդամ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ։

Ալեքսանդր Ենիգոմշյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1955(1955-02-06) (69 տարեկան)
ԾննդավայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանք«Մոնթե Մելքոնյան» հասարակական
կազմակերպության տնօրեն, <<Սասնա ծռեր>> համահայկական կուսակցության վարչության անդամ
 Alexander Yenikomshian Վիքիպահեստում
Ալեք Ենիգոմշյանը Մոսկվայում

Կենսագրություն

խմբագրել

Առավել հայտնի է 1980 թ.-ի հոկտեմբերի 3-ին Ժնևի հյուրանոցի ռմբակոծմանը իր մասնակցությամբ, երբ նռնակը, որ նա պատրաստել էր Սյուզի Մահսերեջյանի հետ ժամանակից շուտ պայթեց, նրան դարձնելով կույր և կտրելով նրա ձախ ձեռքը։ Ենիգոմշյանը և ԱՄՆ քաղաքացի Մահսերեջյանը բռնվեցին[1][2]։ Ենիգոմշյանը մեղադրվել է անօրինական պայթուցիկ սարք պահելու համար, դատապարտվել պայմանական 18 ամսվա ազատազրկման և Շվեյցարիայից վտարման։ Այս բանտարկություններից հետո ԱՍԱԼԱ-ն ակտիվացրեց իր գործողությունները՝ պահանջելով բանտարկյալների ազատ արձակում, ինչը շուտով իրականություն դարձավ։ Ալեք Ենիգոմշյանը վերադարձավ Հայաստան, Nouvelles d'Arménie ամսագրի թղթակիցն է, նաև ակտիվ քաղաքական և քարոզչական գործունեություն է ծավալում, Հիմնադիր խորհրդարանի անդամ է եղել, իր ելույթներում հորդորում է դրսի հայությանը վերադառնալ Հայրենիք։ Այժմ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ է։ 2015 թ․ հունվարի 31-ին դաժան ծեծի է ենթարկվել «100ամյակը առանց ռեժիմի» դեպի Արցախ ավտոերթի ժամանակ։ 2015 թ․ եղել է «100ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջամարտիկներից, ենթարկվել քաղաքական հետապնդման։ Պայքարել է նաև սահմանդրական փոփոխություններ դեմ։

2016 թ. հուլիսի 27-ին ԱԱԾ-ն նրան ձերբակալել է այն բանից հետո երբ կազմակերպել էր խաղաղ ցույցերը ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի զինված ապստամբության պահանջների։ 2018 թ․ հեղափոխությունից հետո՝ Օգոստոսի 8-ին փոխվեց Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը և նա ազատ արձակվեց[3]։ Մի խումբ հայրենասեր գործիչների հետ հիմնադրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը։ Առաջադրվել պատգամավորության թեկնածու։

1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Partisan of Armenian Terrorist Group Convicted On Explosives Charge. The Associated Press, February 9, 1981.
  2. Avowed Terrorist Convicted On Illegal-explosives Charge. Lakeland Ledger, February 10, 1981
  3. Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց