Ալեքս Բերենգեր

իսպանացի ֆուտբոլիստ

Ալեքս Բերենգեր (իսպ.՝ Álex Berenguer, հուլիսի 4, 1995(1995-07-04)[1], Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Ալեքս Բերենգեր
Álex Berenguer
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alejandro Berenguer Remiro
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1995(1995-07-04)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 21
Պատանեկան կարիերա
ԻսպանիաՕսասունա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իսպանիա Օսասունա B 33 (9)
2014-2017 Իսպանիա Օսասունա 80 (4)
2017-ներկա Իտալիա Տորինո 32 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ՕսասունաԽմբագրել

Բերենգերը Օսասունայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[3][4]։ Առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրեց 2015 թվականի հունվարի 10-ին՝ Ռեկրեատիվոյի դեմ խաղում[5][6]։ Ապրիլի 25-ին Բերենգերը հեռացվեց խաղադաշտից Ալբասետեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 7 րոպե անց[7]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 14 հանդիպում[8]։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բերենգերը խփեց 2015 թվականի օգոստոսի 30-ին՝ Միրանդեսի դեմ խաղում[9][10]։ 2016 թվականի հունվարի 29-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը Օսասունայի հետ մինչև 2020 թվականը[11]։ Փետրվարի 27-ին նա խփեց Կորդովայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[12]։ Մայիսի 29-ին Բերենգերը հեռացվեց խաղադաշտից Հուեսկայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 27-րդ րոպեին[13]։ 2015-16 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում[14]՝ դառնալով 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Օսասունային տեղափոխվել Լա Լիգա[15][16]։

Առաջին հանդիպումը Լա Լիգայում Բերենգերը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[17][18]։ Դեկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի Գրանադայի դեմ խաղում՝ օգնելով Օսասունային հաղթել 2-0 հաշվով[19]։ 2017 թվականի հունվարի 22-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Սևիլյայի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում Բերենգերը խփեց ապրիլի 5-ին՝ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[21][22]։ Օսասունայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

ՏորինոԽմբագրել

2017 թվականի հուլիսի 17-ին Բերենգերը 5.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[27]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց դեկտեմբերի 11-ին՝ Լացիոյի դեմ խաղում[29]։ Առաջին մրցաշրջանում Տորինոյի կազմում Բերենգերը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2018 թվականի հոկտեմբերի 5-ին Բերենգերը գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Տորինոյին[31][32][33]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[34]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օսասունա 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 13 0 1 0 14 0
2015–16 38 3 0 0 1 0 39 3
2016–17 Լա Լիգա 29 1 2 1 31 2
Ընդհանուր 80 4 3 1 0 0 1 0 84 5
Տորինո 2017–18 Սերիա A 22 1 3 1 25 2
2018–19 10 1 1 0 11 1
Ընդհանուր 32 2 4 1 0 0 0 0 36 3
Կարիերայի ընդհանուր 112 6 7 2 0 0 1 0 120 8

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Spain - Álex Berenguer - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  3. «Deportivo Alavés - CA Osasuna, Sep 9, 2014 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  4. MARCA.com։ «Copa del rey: El Alavés sentencia a Osasuna en la prórroga - MARCA.com»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-11-22 
  5. «Recreativo Huelva - CA Osasuna, Jan 10, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  6. MARCA.com։ «Liga Adelante - Segunda División: Recre y Osasuna cambian a medias sus dinámicas - MARCA.com»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-11-22 
  7. «CA Osasuna - Albacete Balompié, Apr 25, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  8. «Berenguer | Football Stats | Torino | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  9. «CA Osasuna - CD Mirandés, Aug 30, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  10. MARCA.com։ «Liga Adelante - Segunda División: Berenguer rompe el equilibrio - MARCA.com»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-11-22 
  11. Navarra.com։ «Álex Berenguer renueva su contrato hasta junio de 2020»։ Navarra.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-11-22 
  12. «Córdoba CF - CA Osasuna, Feb 27, 2016 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  13. «CA Osasuna - SD Huesca, May 29, 2016 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  14. «Berenguer | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  15. «Osasuna beat Girona to seal promotion to La Liga | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  16. «Osasuna promoted to La Liga via playoffs»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  17. «CA Osasuna - RCD Espanyol Barcelona, Sep 22, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  18. «Osasuna vs Espanyol: El Espanyol respira a costa de Osasuna»։ MARCA.com։ 2016-09-21։ Վերցված է 2018-11-22 
  19. «CA Osasuna - Granada CF, Dec 21, 2016 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  20. «CA Osasuna - Sevilla FC, Jan 22, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  21. «Deportivo Alavés - CA Osasuna, Apr 5, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  22. «Alavés vs Osasuna: Osasuna recuerda esa dulce sensación»։ MARCA.com։ 2017-04-04։ Վերցված է 2018-11-22 
  23. «Official: Torino sign Berenguer | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2018-11-22 
  24. «Osasuna sell Berenguer to Torino»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-07-17։ Վերցված է 2018-11-22 
  25. «Torino beat Napoli to signing of Osasuna forward Alex Berenguer»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  26. «Berenguer joins Torino»։ BeSoccer (en-EN)։ Վերցված է 2018-11-22 
  27. «Torino FC - Trapani Calcio, Aug 11, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  28. «Bologna FC 1909 - Torino FC, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  29. «SS Lazio - Torino FC, Dec 11, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  30. «Berenguer | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  31. «Torino FC - Frosinone Calcio, Oct 5, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  32. «Alex Berenguer scores winner as Torino see off Frosinone»։ Mail Online։ Վերցված է 2018-11-22 
  33. «Alex Berenguer scores winner as Torino see off Frosinone»։ www.shropshirestar.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-22 
  34. «Álex Berenguer»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-22 

Արտաքին հղումներԽմբագրել