Ալեքսեյ Եվսեև

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Վիտալևիչ Եվսեև (մարտի 30, 1994(1994-03-30)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ռոտոր» ակումբի կիսապաշտպան, վարձավճարով հանդս է գալիս «Ֆակել» ակումբում։

Ալեքսեյ Եվսեև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1994(1994-03-30)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2006—2011 Ռուսաստան Սմենա (ՍՊ)
2011 Ռուսաստան Զենիթ (ՍՊ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2017 Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 7 (0)
2013—2017  Ռուսաստան Զենիթ-2 87 (37)
2017—2018 Ռուսաստան Ուրալ 25 (4)
2019 Ռուսաստան Խիմկի 5 (0)
2019—մ.հ. Ռուսաստան Ռոտոր 16 (1)
2020  Ռուսաստան Ֆակել 2 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 8 (2)
2011—2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 7 (1)
2012—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 10 (3)
2014—2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 17 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30.06.2020:

Կարիերա խմբագրել

Ալեքսեյը սկսել է ֆուտբոլով զբաղվել Պետերբուրգի «Տուրբոստրոյտերում», 12 տարեկանից՝ «Սմենայում», առաջին մարզիչը Վասիլի Կոստրովսկին է[4]։ 2011 թվականին Սանկտ Պետերբուրգի առաջնությունում «Զենիթի» Մ-17-ի կազմում խփել է 26 գնդակ[5]։ Երիտասարդական առաջնությունում նա նորամուտը նշել է 2011 թվականին ԲԿՄԱ-ի դեմ 19-րդ խաղաշրջանի մրցախաղում՝ փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին Սերգեյ Ցիգանովի փոխարեն[6]։ Հաջորդ տարի մասնակցել է արդեն 9 խաղի՝ երեք անգամ գրավելով մրցակիցների դարպասը։ 2012 թվականին Լուչանո Սպալետտին նրան տարել է հիմնական թիմ, և հուլիսի 22-ին առաջնության առաջին խաղաշրջանում Եվսեևը նորամուտը նշել է Պրեմիեր լիգայում «Ամկարի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 90+1-ին րոպեին՝ փոխարինելով Սերգեյ Սեմակին[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ին առաջին անգամ «Զենիթի» մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ՝ Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ  խաղում[8]։

2013 թվականի հուլիսին փորձաշրջան է անցել հոլանդական «Վիտես» ակումբում[9]։

2015 թվականի նոյեմբերի 28-ին «Թերեքի» հետ խաղում փոխարինման է դուրս եկել խաղի 64-րդ րոպեին՝ փոխարինելով Դաննիին։ 6 րոպե անց Մացեյ Ռիբուսի հետ վտանգավոր բախման արդյունքում ստացել է կարմիր քարտ և միանգամից դաշտից տեղափոխվել բժշկական մեքենայով։ Ավելի ուշ Եվսեևի մոտ սրունքի կոտրվածք է ախտորոշվել[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Զենիթ»

Ակումբային վիճակագրություն խմբագրել

15.05.2016-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Զենիթ Պրեմիեր Լիգա 2012/2013 1 0 1 0 0 0 2 0
2014/2015 1 0 0 0 0 0 1 0
2015/2016 5 0 1 0 1 0 7 0
Ընդհանուր 7 0 2 0 1 0 10 0
    Զենիթ-2 2.Դիվիզիոն 2013/2014 21 9 21 9
2014/2015 24 17 24 17
ՖԱԼ 2015/16 14 3 14 3
2016/17 28 8 28 8
Ընդհանուր 87 37 0 0 0 0 87 37
  Ուրալ Պրեմիեր Լիգա 2017/2018 20 4 1 0 21 4
2018/2019 5 0 1 1 6 1
Ընդհանուր 25 4 2 1 0 0 27 5
  Խիմկի ՖԱԼ 2018/19 5 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 5 0
  Ռոտոր ՖԱԼ 2019/20 1 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Ամբողջ կարիերա 125 41 4 1 1 0 130 42

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Забивной Евсеев». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Зенит» U-17: В главных ролях
  6. «ЦСКА-мол. (Москва) 0:0 Зенит-мол. (Санкт-Петербург)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Зенит (Санкт-Петербург) 0:2 Амкар (Пермь)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Евсеев и Бухаров выйдут в основе на матч с «Балтикой»» (ռուսերեն). Новости - Официальный сайт ФК «Зенит». 2012 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. «Vitesse wil twee spelers huren van Zenit» (հոլանդերեն). goal.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  10. Евсеев получил перелом ноги
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Եվսեև» հոդվածին։