Ալեքսեյ Գրուզդև
Ալեքսեյ Միխայլովիչ Գրուզդև (ռուս.՝ Алексе́й Миха́йлович Гру́здев, մարտի 10 (22), 1831, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26 (մարտի 11), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի առաջին գիմնազիայի տնօրեն, գաղտնի խորհրդական (1896 թվական):
Ալեքսեյ Գրուզդև | |
---|---|
Ծնվել է | մարտի 10 (22), 1831 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 26 (մարտի 11), 1907 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գլխավոր մանկավարժական ինստիտուտ (1855) |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1831 թվականի մարտի 10-ին: 1855 թվականին ավարտել է Գլխավոր մանկավարժական ինստիտուտը: 1856-1862 թվականներին ռուսաց լեզու է դասավանդել Լարինյան գիմնազիայում: 1862 թվականին վեցերորդ գիմնազիայի բացվելուն պես նրան տեղափոխել են այնտեղ` որպես ռուս բանահյուսության ավագ ուսուցիչ և այնտեղ դասավանդել է մինչև 1869 թվականի նոյեմբերի 30-ը[1]: Այդ շրջանում նա պատրաստել է [https://viewer.rusneb.ru/ru/rsl01003577791?page=1«Ռուս գրականության (մինչև Կարամզինը) կարևորագույն ստեղծագործությունների ժողովածու…» (Սանկտ Պետերբուրգ, 1867 թվական):
1874 թվականի օգոստոսի 10-ից եղել է Սանկտ Պետերբուրգի Վվեդենյան վեցամյա պրոգիմնազիայի տնօրեն (1882 թվականի հոկտեմբերի 20-ից` Վվեդենյան գիմնազիայի տնօրեն), արքայազն` Պյոտր Օլդենբուրգսկու մանկատան հանձնաժողովի անդամ և այդ ապաստարանի կանանց բաժանմունքի դասերի տեսուչ[2]: 1886-1902 թվականներին եղել է Սանկտ-Պետերբուրգի առաջին գիմնազիայի տնօրեն:
1876 թվականի օգոստոսին եղել է պետական գործող խորհրդականի աստիճանավոր, իսկ 1896 թվականին` գաղտնի խորհրդականի աստիճանավոր:
1903 թվականից մինչև իր մահը` 1907 թվականը, ապրել է Դոստոևսկի փողոցի № 4/7 տանը[3]:
Մահացել է 1907 թվականի փետրվարի 26-ին: Թաղված է Ալեքսանդրա-Նևյան դափնիների Նիկոլյան գերեզմանատանը[4]:
Մրցանակներ
խմբագրել- Սուրբ Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշան (1867 թվական)
- Սուրբ Աննայի երկրորդ աստիճանի շքանշան (1869 թվական)
- Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճանի շքանշան (1873 թվական)
- Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշան (1880 թվական)
- Սուրբ Ստանիսլավի առաջին աստիճանի շքանշան (1883 թվական)
- Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան (1889 թվական)[5]
Ընտանիք
խմբագրել1856 թվականի հոկտեմբերի 7-ին ամուսնացել է երկրորդ գիլդիայի վաճառականի դստեր` Վերա Կորոլյովայի հետ: Նրանց երեխաներն են` Ալեքսանդրան (02.04.1859—?), Նիկոլայը (19.03.1863—?):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://viewer.rusneb.ru/ru/rsl01003788709?page=197 Список лиц, служивших…] // Историческая записка, изданная ко дню пятидесятилетия С.-Петербургской шестой гимназии
- ↑ Список гражданским чинам IV класса. Испр. по 15-е июня 1876 г. — С. 1541—1542.
- ↑ Векслер А. Ф. Владимирский округ. Большая и Малая Московские улицы и улица Правды.
- ↑ «Петербургский некрополь». Արխիվացված է օրիգինալից 2019-12-03-ին. Վերցված է 2018-11-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Список гражданским чинам IV класса. Испр. по 1-е февр. 1890 г. — С. 182». Արխիվացված օրիգինալից 2023-11-07-ին. Վերցված է 2023-11-21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- С.-Петербург – Петроград – Ленинград – С.-Петербург / Форум Ярославского историко-родословного общества