Ալեքսան Կարապետյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսան Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսան Գառնիկի Կարապետյան (հունվարի 15, 1941(1941-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Ալեքսան Կարապետյան
Ծնվել էհունվարի 15, 1941(1941-01-15) (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1967)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1971-1993 թվականներին դասավանդել է Էջմիածնի նկարչական դպրոցում, 1993-1998 թվականներին՝ ՀՀ մանկական գեղագիտական դաստիարակության փորձարարական կենտրոնում[1]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծել է կոմպոզիցիաներ։

  • «Գարուն», 1976
  • «Հոգու թռիչք», 1976
  • «Սիրո անուրջներ» (շարք 1978 թվականից)
  • Հավերժության գաղտնիքը, 1983[2]
  • «Բարեկամության պար», 1984
  • «Թղթե քրմերի անկումը», 1990
  • «Մերկ կանայք» (շարք 1991 թվականից)
  • Ստեղծել է այլաբանական պատկերներ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին (շարք 2000 թվականից)
  • «Հանդգնության հավերժումը» (շարք 2004)

Գրաֆիկ աշխատանքներից է՝

  • «Պերճանքի խրախճանքը» շարք (1997 թվականից)

Ձևավորել, նկարազարդել է ամսագրեր, գրքեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կարապետյան Ալեքսան Գառնիկի | Հավերժության գաղտնիքը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.