Ալեքսանդր II-ի հուշարձան (Մոսկվա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր II-ի հուշարձան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру II), հուշարձան Մոսկվայի կենտրոնում ի հիշատակ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի։ Բացվել է 2005 թվականին Վոլխոնկա փողոցի, Վսեխսվյատսկի նրբանցքի և Պեչիստենսկայա առափնյա փողոցի միջև գտնվող պուրակում, Քրիստոս Փրկչի տաճարի մոտ (խորանային մասի կողմից)։ Հասցեն` Վոլխոնկա, 13։

Picto infobox architecture.png
Ալեքսանդր II-ի հուշարձան
Ц А Р Ь - panoramio.jpg
Ալեքսանդր II-ի հուշարձանը
Կոորդինատներ55°44′44″ հս․ լ. 37°36′24″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2005
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն
Russia-Moscow-Emperor Alexander II Monument-2.jpg

Հուշարձանը ստեղծվել է «Աջ ուժերի միություն» կուսակցության նախաձեռնությամբ` կուսակցության անդամների և կողմնակիցների միջոցներով և Մոսկվայի կառավարության անմիջական մասնակցությամբ։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին և նկարիչ Սերգեյ Շարովը։

Շինարարություն և բացումԽմբագրել

Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովում մի քանի անգամ քննարկվել է հուշարձանը տեղադրելու վայրը։ Նախ Ալեքսանդր II-ի քանդակը ցանկանում էին տեղադրել Ալեքսանդրովյան զբոսայգում, ապա` Կրեմլի Կուտաֆյա աշտարակի մոտի հարթակում։ Բայց երբ մրցույթի հաղթող, քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը քանդակեց հուշարձանը ամբողջական հասակով (ավելի քան վեց մետր), կրեմլյան տարբերակը արգելափակեց պահպանության դաշնային ծառայությունը։

Արձանի տեղադրման վայրի փոփոխության պատճառով հեղինակը ստիպված էր երեք անգամ փոխել գլուխը։ Դրանցից մեկն այժմ գտնվում է Ռուկավիշնիկովի ստեղծագործական արվեստանոցում։ Արդեն պատրաստի քանդակը ձուլելուց մեկ տարի անց որոշեցին այն տեղադրել Քրիստոս Փրկչի տաճարի մոտ[1]։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հունիսի 7-ին։ Արարողությանը մասնակցել են ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Սոկոլովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, «Աջ ուժերի միություն» կուսակցության դաշնային քաղխորհրդի անդամ Բորիս Նեմցովը, գործարար Ալֆրեդ Կոխը, որոնք նախաձեռնել էին հուշարձանի ստեղծումը։ Հուշակոթողն օծել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ը[2]։ Ներկա են եղել նաև Մոսկովյան պատրիարքարանի գործերի կառավարիչ, Կալուգայի և Բորովսկի մետրոպոլիտ Կլիմենտը, Օմսկի և Տարայի մետրոպոլիտ Ֆեոդոսին, Իստրայի արքեպիսկոպոս Արսենին, Դմիտրովի եպիսկոպոս Ալեքսանդրը, Մոսկվայի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Ս. Ի. Խուդյակովը, պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ։

ՆկարագրությունԽմբագրել

Ալեքսանդր II-ը պատկերված է ամբողջ հասակով` զինվորական համազգեստով և ցարական պատմուճանով։ Ազատարար թագավորը նայում է Քրիստոս Փրկչի տաճարին Վսեխսվյատսկի նրբանցքի կողմից։ Կայսեր բրոնզե քանդակի բարձրությունն ավելի քան 6 մետր է, քաշը` 7 տոննա։ Այն տեղադրված է երեքմետրանոց մարմարե պատվանդանի վրա, որտեղ թվարկված են Ռուսաստանի հանդեպ նրա մատուցած ծառայությունները. ճորտատիրության վերացումը, տեղական ինքնակառավարման համակարգի ներմուծումը, ռազմական և դատական բարեփոխումների անցկացումը, բազմամյա Կովկասյան պատերազմի ավարտը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Борис Немцов — Памятник Александру II
  2. Святейший Патриарх Алексий освятил памятник императору Александру II Освободителю Archived 2014-01-10 at the Wayback Machine., Русская Православная Церковь. Отдел внешних церковных связей. 7.06.2005.

Արտաքին հղումներԽմբագրել