Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայություն

պետական գործակալություն

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայություն (ռուս.՝ Федеральная служба охраны Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության դաշնային մարմին, հատուկ ծառայություն, որն իրականացնում է գործառույթներ՝ պետական քաղաքականության մշակման, նորմատիվ-իրավական կարգավորման, պետական պահպանության ոլորտում հսկողության և վերահսկողության, նախագահական, կառավարական, հատուկ կապի և տեղեկատվության այլ տեսակների ոլորտում, որոնք տրամադրվում են պետական իշխանության դաշնային մարմիններին, պետական իշխանության մարմիններին, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին  և պետական այլ մարմիններին։ Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության հետ մեկտեղ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը և ԱՀԾ պատկանում են ուժերի ու միջոցների անվտանգության ապահովմանը, այսինքն՝ հատուկ ծառայություններին։  այն օժտված է օպերատիվ-հետախուզական գործունեություն վարելու  իրավունքով։ Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայությունում  նախատեսված է ռազմական և դաշնային քաղաքացիական պետծառայություն։ Օժտված է իրավաբանական անձի իրավական կարգավիճակով։ Պատկանում է պետական ռազմականացված կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն կրել մարտական հրաձգային և այլ զենք[1]։

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայություն
ռուս.՝ Федеральная служба охраны Российской Федерации
FSO Emblem.svg
ՏեսակՌուսաստանի Դաշնության դաշնային ծառայություն և secret service?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԻրավասությունՌուսաստանի Դաշնության նախագահ
Ստեղծվել է1996
ԳլխամասՄոսկվա, Ռուսաստան
ՂեկավարԴմիտրի Կոչնև
ՆախագահԴմիտրի Կոչնև
Կայքfso.gov.ru
Commons-logo.svg Federal Protective Service of the Russian Federation Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայությունը առաջ եղել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի  9-րդ վարչությունը, որը 1990 թվականի փետրվարին էր վերակազմավորվել է որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ի պահպանության ծառայություն[2]։ 1991 թվականի օգոստոսին Պահպանության ծառայությունը դուրս է եկել ԽՍՀՄ ՊԱԿ-ի ենթակայությունից և վերափոխվել ԽՍՀՄ նախագահի աշխատակազմի պահպանության վարչությունում։ 

ՌՍՖՍՀ նախագահի կողմից  ստեղծվել է Սեփական անվտանգության ծառայություն,  1991 թվականի սեպտեմբերի 3-ին նրա պետ նշանակվեց Ալեքսանդր Կորժակովը, որին մեկշաբաթյա ժամկետում հանձնարարվել էր մշակել ծառայության կառուցվածքը և հաստիքները։

1991 թվականի վերջին ԽՍՀՄ նախագահի աշխատակազմին կից  պահպանության վարչությունը լուծարվել է և դրա հիման վրա ստեղծվել  ՌԽՖՍՀ պահպանության գլխավոր վարչությունը։ 

1994 թվականի հունվարին Ռուսաստանի պահպանության գլխավոր վարչությունը առաջին անգամ նշվեց գործադիր իշխանության դաշնային մարմինների ցանկում։

1996 թվականի մայիսի 27-ին դաշնային օրենքով սահմանված է, որ Ռուսաստանի Դաշնության պահպանության  դաշնային ծառայությունը  Ռուսաստանի Դաշնության պահպանության գլխավոր վարչության  իրավահաջորդը[3]։ 1996 թվականի հունիսի 19-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով, Ռուսաստանի Դաշնության պահպանության գլխավոր վարչությունը  վերանվանվել է  Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայություն։ Ծառայության ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Յուրի Կրապիվինը[4]։

Ռուսաստանի Դաշնության նախագահի  1996 թվականի  հուլիսի 2-ի № 1013 հրամանագրով Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության կազմում  ընդգրկված էր Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայությունը։

1996 թ. օգոստոսի 2-ին հաստատվել է Ռուսաստանի ՊԴԾ մասին կանոնադրությունը[5]։

1996 թ. օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայությունը  վերանվանվեց Ռուսաստանի պահպանության դաշնային  ծառայության[6]։

1996 թվականի  սեպտեմբերի 6-ին նախորդ անվանափոխությունը չեղյալ հայտարարվեց[7]։

2000 թվականի մայիսի 18-ին  ծառայության ղեկավար նշանակվեց Եվգենի Մուրովը[8], 2001 թվականի նոյեմբերի 21-ից պաշտոնը կոչվում է տնօրեն[9]։

2003 թվականին որոշ լուծարվող ստորաբաժանումների՝  Ռուսաստանի Դաշնության նախագահին կից կառավարական կապի և տեղեկատվության դաշնային գործակալության և Ռուսաստանի ՊԴԾ նախագահական կառավարման հետ  կազմավորվեց  Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայության պահպանության  կապի և տեղեկատվության  հատուկ ծառայությունը։

2004 թվականի  օգոստոսի 7-ին ընդունվել է նոր կանոնակարգ Ռուսաստանի ՊԴԾ մասին, իսկ  Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայության պահպանության  կապի և տեղեկատվության  հատուկ ծառայությունը ուղղակիորեն միացված  էր Ռուսաստանի ՊԴԾ կենտրոնական ապարատին որպես կառուցվածքային ստորաբաժանումներ[10]։

2011 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևը  ՊԴԾ տնօրեն  Եվգենի Մուրովին հանձնեց  Դաշնային անվտանգության ծառայության դրոշը։ Ռուսաստանի ՊԴԾ դրոշին գրված էր. «Հայրենիք, նվիրվածություն ու պատիվ»։

ՊԴԾ  բյուջեյի բաց մասում 2017 թվականին հատկացվել է 552,4 մլն ռուբլի, մնացածը անցնում է փակ հոդվածներով[11]։

Մարտին 2017 թվականի ծառայությունը  իրավունք ստացավ պետական կարիքների համար վերցնել հողամասերը  (որոնց կարելի է վերագրել ցանկացած օբյեկտ), հունիսին հնարավորություն ստեղծվեց սահմանափակել մայրուղիների շարժումը, անհատույց օգտագործել օդանավակայանները, ծովային և գետային նավահանգիստները և պաշտպանել պահպանվող  պաշտոնյաների տվյալները (որոնց հասնելու համար պետք է հենց օբյեկտի պահպանության կամ Պահպանության դաշնային ծառայության թույլտվությունը։  ՊԴԾ ղեկավար Նիկոլայ Կոնդրատյուկը իր գերատեսչության իրավասությունների ընդլայնումը  բացատրեց  բարդացված արտաքին քաղաքական իրավիճակի և չդադարեցվող  արմատական ուժերի փորձերով ազդել ներքաղաքական իրավիճակի վրա[12]։

 Պետական պահպանության մարմինների կառուցվածքըԽմբագրել

  • Պահպանության դաշնային ծառայությունը 
  • Ղեկավարություն (Տնօրեն, տեղակալներ)
  • Նախագահի անվտանգության ծառայություն
  • Պահպանական միջոցառումների ծառայություն
  • Մոսկվայի Կրեմլի պարեկի ծառայություն
  • Նախագահական գունդ
  • Նախագահական նվագախումբ
  • Հատուկ կապի և տեղեկատվության ծառայություն
  • Ինժեներա-տեխնիկական ապահովման ծառայություն
  • Տնտեսական ապահովման ծառայություն 
  • Վարչական ծառայություն
  • Պահպանության ծառայություն Հյուսիս-Արևմտյան դաշնային օկրուգում (ք. Սանկտ Պետերբուրգ)
  • Պահպանության ծառայություն Կովկասում (ք. Սամարա)
  • Պահպանության ծառայություն Ղրիմում (ք. Սիմֆերոպոլ)
  • Կենտրոնական ենթակայության կառավարումներ
  • Ռուսաստանի ՊԴԾ ստորաբաժանումներն, որոնք իրականացնում են  Ռուսաստանի պահպանության ոլորտում պետական օբյեկտների, համալիրների, բնակարանների, ամառանոցների և հյուրանոցների առանձին լիազորությունները
  • Ռուսաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց պաշտոնական բնակարանների ցանկ 
  • Դաշնային տարածքներում հատուկ կապի և տեղեկատվության կառավարում 
  • Ֆեդերացիայի սուբյեկտներում  հատուկ կապի և տեղեկատվության կենտրոններ 
  •  Հատուկ նշանակության կապի կենտրոններ 

ինչպես նաև

  • կրթական և գիտահետազոտական հիմնարկներ, դաշնային միացյալ ձեռնարկություններ
  • Ռուսաստանի ՊԴԾ ակադեմիա (ք. Օրյոլ)
  • Հասարակայնության հետ կապերի կենտրոն

Ուսումնական հաստատություններԽմբագրել

  • Ռուսաստանի ՊԴԾ ակադեմիան պատրաստում է տեղեկատվական անվտանգության, հեռահաղորդակցության համակարգերի և ռադիոկապի մասնագետների, գտնվում է ք. Օրյոլում։
    • մասնաճյուղ՝  Կառավարական կապի Վորոնեժի ինստիտուտ[13]
  •  ՊԴԾ ուսումնական կենտրոն (Կուպավնա, Մոսկվայի մարզ)
  •  Ռուսաստանի ՊԴԾ ակադեմիայի  շրջանավարտների ակումբ

ՏվյալներԽմբագրել

Պաշտոնական տեղեկություններ ծառայության թվաքանակի  մասին գաղտնի է պահվում[11]։ Սակայն 2016 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար  Ալեքսանդր Կորժակովը պատմել է, որ անձնակազմը տարիների համեմատ զգալիորեն աճել  է, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրել է Բորիս Ելցինը՝ 13 000-ից մինչև մոտավորապես 50 000 մարդ[14]։

ՂեկավարներԽմբագրել

Ռուսաստանի պահպանության գլխավոր վարչության պետ 

  • Վլադիմիր Րեդկոբորոդի (1991 թ. - 1992թ. հունիս)
  • Միխայիլ Բարսուկով (հունիսի 12, 1992 թ.- 1995 թ. հուլիսի 24-ին )
  • Յուրի Կրապիվին (24 հուլիսի, 1995թ. - 20 հունիսի 1996 թ.)

Ռուսաստանի ՊԴԾ ղեկավար

  • Յուրի Կրապիվին (1996թ. հունիսի 20 - 2000 թ. մայիսի 18)

Ռուսաստանի ՊԴԾ տնօրեն

  • Եվգենի Մուրով (2000 թ. մայիսի 18 - 2016 թ. մայիսի 26)[15]
  • Դմիտրի Կոչնև ( 2016 թ. մայիսի 26-ից)[16]

 Ռուսաստանի ՊԴԾ տնօրենի առաջին տեղակալ

Ռուսաստանի ՊԴԾ տնօրենի տեղակալները 

  • Ալեքսեյ Միրոնով (2011 թ.),  կապի և տեղեկատվության հատուկ ծառայության ղեկավար
  • Ալեքսեյ Ռուբեժնոյ, Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայության պետ 
  • Վիկտոր Տուլուպով

Պարեկ՝ Մոսկվայի Կրեմլի պարեկային ծառայության ղեկավար  

  • Միխայիլ Բարսուկով (1991 թ. դեկտեմբերի 10 - 1995թ. հուլիսի 24)
  • Սերգեյ Ստրիգին (1995 թ. հուլիսի 29 - 2004 թ. հունվար)
  • գեներալ-լեյտենանտ Սերգեյ Խլեբնիկով (2004 թ. հունվարից)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Федеральный закон от 13 ноября 1996 г. № 150-ФЗ «Об оружии»
  2. «История ФСО»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին։ Վերցված է 2017-12-22 
  3. Федеральный закон от 27.05.1996 № 57-ФЗ «О государственной охране» Archived 2018-12-24 at the Wayback Machine. (Гл.1, ст.ст.1-3)
  4. Указ Президента России от 19.06.1996 № 938 «О Федеральной службе охраны Российской Федерации»
  5. Указ Президента России от 02.08.1996 № 1136 «Об утверждении положения о Федеральной службе охраны Российской Федерации»
  6. Указ Президента России от 14.08.1996 № 1177 «О структуре федеральных органов исполнительной власти»
  7. Указ Президента России от 06.09.1996 № 1326 «Вопросы федеральных органов исполнительной власти»
  8. Указ Президента России от 18.05.2000 № 875 «О руководителе Федеральной службы охраны Российской Федерации»
  9. Указ Президента России от 21.11.2001 № 1343 «Вопросы Федеральной службы охраны Российской Федерации»
  10. Указ Президента России от 07.08.2004 № 1013 «Вопросы Федеральной службы охраны Российской Федерации» (ч. 1, п.п. 1—3, 8)
  11. 11,0 11,1 Сергей Горяшко. Перекрытие дорог и изъятие земли: зачем ФСО новые полномочия Русская служба Би-би-си, 19.07.2017
  12. ФСО получила право засекречивать данные чиновников Русская служба Би-би-си, 01.07.2017
  13. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-22-ին։ Վերցված է 2017-12-23 
  14. Знаю их всех
  15. директор службы с ноября 2001 г.
  16. http://kremlin.ru/events/president/news/52004

Արտաքին հղումներԽմբագրել