Ալեքսանդր Քերոբյան
Ալեքսանդր (Սաշիկ) Հովհաննեսի Քերոբյան (մայիսի 26, 1956, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ ֆուտբոլիստ, պաշտպան, կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ազգությունը | Հայ | ||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ, Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 26, 1956 (67 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիրովական (Վանաձոր) | ||
Հասակ | 175 սմ | ||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
Ակումբ | |||
ԽՍՀՄ, Ինկարաս
| |||
| |||
| |||
| |||
|
Կիրովականի «Լոռի» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Կարիերան սկսել է երկրորդ լիգայի «Լոռի» (1974) և «Շիրակ» (1975) թիմերում։ 1975-1983 թվականներին Բարձրագույն լիգայում հանդես է եկել «Արարատի» կազմում՝ 197 խաղում հեղինակելով 11 գոլ։ 1983-1984 թվականներին եղել է «Շիրակ»-ի կազմում։ 1985 թվականին երկրորդ լիգան սկսել է «Սպարտակ»-ում, ապա վերադարձել «Արարատ», որտեղ 15 խաղում խփել է մեկ գոլ։ 1986 թվականին թիմի կազմում հանդես չի եկել, 1987 թվականին մեկ հանդիպում է անցկացրել ֆեդերացիայի Գավաթում։ 1991 թվականին մեկ խաղ է անցկացրել Դիլիջանի «Իմպուլս»-ի համար՝ ԽՍՀՄ երկրորդ ցածր լիգայում, հաջորդ տարի մասնակցել է 15 խաղի, խփել է մեկ գոլ՝ Հայաստանի առաջնությունում։
ԽՍՀՄ Գավաթի 1976-ի եզրափակչի մասնակից։
1983 թվականին անցկացրել է մեկ հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ Բուլղարիայի դեմ (2:2)[1]։