Ալեքսանդր Տուրովերով

ռուս գրող, ռազմական գործիչ:

Ալեքսանդր Վասիլևիչ Տուրովերով (ռուս.՝ Александр Васильевич Туроверов, 1833 - 1890), ռուս գրող, ռազմական գործիչ։

Ալեքսանդր Տուրովերով
Ծնվել է1833
Վախճանվել է1890
ԳերեզմանՆովոչերկասկ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերբանաստեղծություն
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Կենսագրություն խմբագրել

 
Սուրբ Աննայի շքանշան

Ալեքսանդր Վասիլևիչ Տուրովերովը ծնվել է տոհմական ազնվականական ընտանիքում, ավարտել է Նովոչերկասկի գիմնազիան և Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1848 թվականի հոկտեմբերից աշխատել է զինվորական վարչության գրասենյակում, այնուհետև եղել է զորային եսաուլ և Դոնի կազակական ատամանի համհարզ։ Այդ ընթացքում ստացել է զորային ավագի կոչում, Սուրբ Ստանիսլավի և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններ։ 1861-1863 թվականներին ծառայել է Դոնեցկի մարզի հաշտարար միջնորդ և 1869 թվականին զորացրվել է փոխգնդապետի կոչումով։ 1870 թվականի մարտից Տուրովերովը նորից վերադառնում է ծառայության և համարվել է «գյուղացիական գործերով մարզային ներկայացուցչության մշտական անդամ»։ 1887 թվականի մայիսին ստացել է գեներալ-մայորի կոչում, վերջնականապես հրաժարվում աշխատանքից և անցնում սիրելի զբաղմունքին` բանաստեղծական ստեղծագործությանը։

Ալեքսանդր Վասիլևիչ Տուրովերովը թաղված է Նովոչերկասկ քաղաքում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ալեքսանդր Տուրովերովը ճանաչված էր որպես «Կազակական ժամանցներ» (1858) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ, որում զետեղված են «Մարտական նժույգը արշավային բեռնապարկով» և «Վոյսկա Դոնյան բազմաթիվ տարիները» բանաստեղծությունները, որոնք մասսայականություն էին վայելում կազակական լայն շրջանակներում (առաջին բանաստեղծությունը դարձել էր լայն ճանաչում ստացած երգ)։ Բանաստեղծական ստեղծագործության նկատմամբ այդ տոհմական տուրովերովյան տաղանդը հետագայում փոխանցվում է Նիկոլայ Տուրովերովին։

Գրականություն խմբագրել

  • Астапенко М. П., Астапенко Е. М. Николай Туроверов: казак, воин, поэт. — Ростов н/Д, ООО «Терра», 2014. — 100 с. ISBN 978-5-906446-03-9.

Արտաքին հղումներ խմբագրել