Ալեքսանդր Վիտենզոն (ռուս.՝ Александр Витензон, հոկտեմբերի 22, 1906(1906-10-22) կամ հոկտեմբերի 20, 1906(1906-10-20)[1], Մինսկ, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1999(1999-06-06)[2]), խորհրդային կինեմատոգրաֆիստ, սցենարիստ և խմբագիր։

Ալեքսանդր Վիտենզոն
Ծնվել էհոկտեմբերի 22, 1906(1906-10-22) կամ հոկտեմբերի 20, 1906(1906-10-20)[1]
ԾննդավայրՄինսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 6, 1999(1999-06-06) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԲելառուսի պետական համալսարան
Մասնագիտությունսցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վիտեբսկում` ներկարարի ընտանիքում[3]։ 1941 թվականի հունիսի 26-ից ծառայել է որպես «Մարտական տագնապ» (ռուս.՝ «Боевая тревога») թերթի բանակային կյանքի բաժնի պետ և Բելառուսական ռազմաճակատի 11-րդ գվարդիական բանակի «Հանուն Խորհրդային Հայրենիքի» (ռուս.՝ «За Советскую Родину») դիվիզիոնային թերթի խմբագիր, եղել է գվարդիայի մայոր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1944 թվական), Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մեդալներով։ Զորացրվել է 1946 թվականին։

Ալեքսանդր Վիտենզոնը եղել է Գեղարվեստական ֆիլմերի արտադրության գլխավոր վարչության գլխավոր խմբագիր, վերահսկել «Լենֆիլմ» կինոստուդիայի գործունեության հետ կապված հարցերը[4]։

Ընտանիք խմբագրել

  • Կինը` Գիտա Սապգիր (1906—?), մաթեմատիկոս, ծնունդով Վիտեբսկի գործարանատերի հարուստ ընտանիքից,
  • Դուստր` Ժաննա Վիտենզոն, սցենարիստ-մուլտիպլիկատոր,
  • Եղբայրը` Յակով Վիտենզոն (1910-1941 թվական), 1934 թվականից աշխատել է որպես Դ. Մենդելևի անվան չափագիտության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի քաշաչափական լաբորատորիայի տեխնիկական տեսուչ, 1939-1941 թվականներին՝ որպես Դ. Մենդելևի անվան գիտահետազոտական ինստիտուտի միջշրջանային բաժանմունքի ղեկավար, զոհվել է Լենիգրադի համար կռիվների ժամանակ Լուգայի սահմանին[5]։
  • Զարմիկը` բանաստեղծ Հենրիխ Սապգիր։

Ֆիլմագրություն խմբագրել

Խմբագիր

  • 1936 թվական – Բալթիկայի դեպուտատը (ռուս.՝ Депутат Балтики)
  • 1936 թվական – Մեծ քաղաքացին (ռուս.՝ Великий гражданин)
  • 1937 թվական – Մաքսիմի վերադարձը (ռուս.՝ Возвращение Максима)
  • 1938 թվական – Վիբորգի կողմը (ռուս.՝ Выборгская сторона)
  • 1938 թվական – Պետրոս I (ռուս.՝ Пётр I)
  • 1950 թվական – Մուսորգսկի (ռուս.՝ Мусоргский)
  • 1950 թվական – Ռիմսկի-Կորսակով (ռուս.՝ Римский-Корсаков)
  • 1954 թվական – Մեծ ընտանիքը (ռուս.՝ Большая семья)
  • 1955 թվական – Բոռը (ռուս.՝ Овод)
  • 1955 թվական – Ռումյանցևի գործը (ռուս.՝ Дело Румянцева)

Սցենարիստ

  • 1940 թվական – Սիբիրացիները (ռուս.՝ Сибиряки)
  • 1957 թվական – Փուշը (ռուս.՝ Заноза)
  • 1957 թվական – Պոլենյան լեգենդ (ռուս.՝ Полесская легенда)
  • 1958 թվական – Հայրեր և որդիներ (ռուս.՝ Отцы и дети)
  • 1961 թվական – Ինգուրիի ափերին (ռուս.՝ На берегах Ингури)
  • 1963 թվական – Ո՞վ կթամբի ձին (ռուս.՝ Кто оседлает коня)
  • 1969 թվական – Գլխավոր վկան (ռուս.՝ Главный свидетель)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Зискинд Айзикович Витензон на сайте «Память народа»
  3. «26 апреля в Доме кино будут чествовать Жанну Витензон». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Документы по «Глупому мышонку»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  5. ВНИИМ: Витензон Яков Айзикович

Արտաքին հղումներ խմբագրել