Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (Մոսկվա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Суворову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն զորավար, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովին։ Գտնվում է զորավարի անվան հրապարակում։

Ալեքսանդր Սուվորովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՕլեգ Կոմով
Ստեղծում1980
Բացումփետրվարի 17, 1982
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն Խմբագրել

1977 թվականին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշել է Մոսկվայում Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը կառուցելու մասին։ 1980 թվականին զորավարի 250-ամյակի առթիվ անցկացվեց լավագույն նախագծի մրցույթ, որը շահեցին քանդակագործ Օլեգ Կոմովը և ճարտարապետ Նեստերովը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարի 17-ին։

Նկարագրություն Խմբագրել

Քանդակի հեղինակներն իրենց նախագծում հեռացել են հերոսական-էպիկական «մեծ զորավարի» կերպարից, որը Սուվորովին հաղորդել էր Միխայիլ Կոզլովսկու հեղինակած հայտնի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում։ Կոմովը որոշել է Սուվորովի կերպարը հաղորդել իրատեսորեն` հիմնվելով ֆելդմարշալի մասին ժամանակակիցների հիշողությունների վրա։ Բավական ճշգրիտ փոխանցվել է Սուվորովի կենդանի էությունը։ Նաև Կոմովն ուշադրություն է դարձրել փոքր մանրամասներին. նրա քանդակը «կրում է» Սուրբ Աննայի միայն մեկ շքանշան, միակը, որ զորավարը կրել է իրական կյանքում։

Սուվորովի հուշարձանը գտնվում է Մոսկվայում, Սուվորովի հրապարակում, Ռուսական բանակի թատրոնի մոտ, որտեղ Սուվորովի ժամանակներում գտնվել է ռազմական վետերանների հաշմանդամային տունը։

Պատկերասրահ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Лебедянский М. С. О. К. Комов. Памятник А. В. Суворову в Москве. — Л.: Художник РСФСР, 1987. — Тираж 25 000 экз. — 24 с., ил. — (История создания одного произведения).

Աղբյուրներ Խմբագրել