Միխայիլ Կոզլովսկի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզլովսկի (այլ կիրառումներ)
Միխայիլ Իվանովիչ Կոզլովսկի (հոկտեմբերի 26 (նոյեմբերի 6), 1753, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 18 (30), 1802, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս քանդակագործ, ռուսական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։
Միխայիլ Կոզլովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26 (նոյեմբերի 6), 1753 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 18 (30), 1802 (48 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1773) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Թեմաներ | քանդակագործություն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս)։ Լավագույն գործերից են Պետերբուրգի Մարմարե պալատի բարձրաքանդակները (մարմար, 1787), Պոլիկրատոսի արձանը (գիպս, 1790), «Քնած Ամուր» (մարմար, 1792, երկուսն էլ՝ Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Կոզլովսկին դիմել է հերոսականության և ազգային պատմության թեմաներին («Ցարական հրամանագիրը պատռող Ցակով Դոլգորուկին», մարմար, 1797, Տրետյակովյան պատկերասրահ), ստեղծել Շվեդիայի դեմ Պետրոս I-ի տարած հաղթանակի այլաբանական կերպարը Պետրոդվորեցում («Առյուծի երախը պատռող Սամսոնը», ոսկեզօծ բրոնզ, 1800-1802) և Ա.Վ.Սուվորովի հուշարձանը (բրոնզ, 1799-1801, այժմ՝ Լենինգրադի Սուվորովի հրապարակում)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Козловский Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։ |