Ալեքսանդր Սադովնիկով (ռուս.՝ Александр Алексеевич Садовников, հոկտեմբերի 29, 1948(1948-10-29)), ռուսական դիվանագետ։

Ալեքսանդր Սադովնիկով
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1948(1948-10-29) (75 տարեկան)
 
Պարգևներ
Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1987 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Տիրապետում է պարսկերեն, անգլերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուներին։

1972 թվականից զբաղվում է դիվանագիտաան գործունեությամբ։ Աշխատել է տարբեր դիվանագիտական պաշտոններում նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում։ Մեկնել է Իրան (չորս անգամ), Աֆղանստան, Ուգանդա։

  • 1997-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2004-2005 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ 1999 թվականի սեպտեմբերի 20-ից-2004 թվականի փետրվարի 6-ը՝ Ուգանդայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2005 թվականի մայիսի 30-ից-2011 թվականի հոկտեմբերի 21-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2012 թվականի հունվարից-2013 թվականի հոկտեմբերը՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։

2013 թվականի հոկտեմբերից-2016 թվականի նոյեմբերը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խորհրդական։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (1985 թվական)
  • Պատվո շքանշան (2009 թվական)
  • Բարեկամության շքանշան (2013 թվական)
  • Խորհրդային և ռուսական մեդալներ

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հուլիսի 9)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի դեկտեմբերի 10)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2007 թվականի օգոստոսի 29)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 20.09.1999 г. № 1252 "О назначении Садовникова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Уганда"
  2. Указ Президента Российской Федерации от 06.02.2004 г. № 144 "О Садовникове А.А."
  3. Указ Президента Российской Федерации от 30.05.2005 г. № 608 "О назначении Садовникова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Иран"
  4. Указ Президента Российской Федерации от 17.10.2011 г. № 1364 "О Садовникове А.А."
  5. Указ Президента Российской Федерации от 09.07.1998 г. № 824 "О присвоении дипломатических рангов"
  6. Указ Президента Российской Федерации от 10.12.2002 г. № 1399 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 29.08.2007 г. № 1127 "О присвоении Садовникову А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"