Ալեքսանդր Պանկին
Ալեքսանդր Պանկին (ռուս.՝ Алекса́ндр Анато́льевич Па́нкин, հունիսի 25, 1953, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ, 2017 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2018)։
Ալեքսանդր Պանկին | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
---|---|
Ծննդյան օր | հունիսի 25, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը[2]։ Տիրապետում է անգլերեն և հունգարերեն լեզուներին։
1985 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում։
- 1985 թվականից՝ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել միջազգային տնտեսական հարաբերությունների վարչությունում և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտում[2]։
- 1993-1997 թվականներին՝ Նյու Յուրքում (ԱՄՆ) ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար[2]։
- 1998-2000 թվականներին՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի և տարածաշրջանային տնտեսական հանձնաժողովների բաժնի պետ՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտում[2]։
- 2001-2005 թվականներին՝ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական։
- 2005-2010 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2010-2014 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ։
- 2014-2017 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
- 2016 թվականից՝ Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի անդամ։
- 2017 թվականի հոկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնում փոխարինել է Վ. Ա. Նեբենզյուին[3]։
Ամուսնացած է, ունի դուստր։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելՊարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rais.tatarstan.ru/index.htm/news/2308231.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Биография на сайте ТАСС
- ↑ Биография на официальном сайте МИД
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2018 № 67 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.08.2013 № 677 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.04.2008 № 546 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 18.12.2008 № 795-рп «О поощрении»
- ↑ Биография на сайте РИА Новости