Ալեքսանդր Չուրիլին

Ալեքսանդր Չուրիլին (ռուս.՝ Алекса́ндр Анато́льевич Чури́лин, հոկտեմբերի 26, 1946(1946-10-26) - ապրիլի 15, 2021(2021-04-15)), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Չուրիլին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1946(1946-10-26)
Վախճանի օր ապրիլի 15, 2021(2021-04-15) (74 տարեկան)

ԿենսագրությունԽմբագրել

1970 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է շվեդերեն և անգլերեն լեզուներին։

  • 1970-1974 թվականներ՝ Զամբիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1974-ից 1987 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Կանադայի և ԱՄՆ-ի բաժանմունքի աշխատակից։
  • 1989 թվականից մինչև 1995 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանության ռազմա-քաղաքական հարցերի, իսկ 1991 թվականից` ԱՄՆ-ում Ռուսաստանի ավագ խորհրդական։
  • 1998 թվականից մինչև 2002 թվականը Դանիայում Ռուսաստանի դեսպանությում զբաղեցրել է խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
  • 2003 թվականի փետրվարից մինչև 2006 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատմա-վավերագրական դեպարտամենտի տնօրեն։
  • 2006 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը Ռումինիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճանԽմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի դեկտեմբերի 25)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի ապրիլի 8)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի սեպտեմբերի 13)[5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 28.06.2006 № 650 «О назначении Чурилина А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Румынии»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-04-28 
  2. «Указ Президента Российской Федерации от 15.12.2011 № 1627 «О Чурилине А.А.»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-04-28 
  3. Указ Президента Российской Федерации от 25.12.2000 № 2072 «О присвоении дипломатического ранга» Archived 2014-04-29 at the Wayback Machine.
  4. Указ Президента Российской Федерации от 18.04.2005 № 436 «О присвоении дипломатических рангов»
  5. «Указ Президента Российской Федерации от 13.09.2010 № 1127 «О присвоении Чурилину А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-04-28 

Արտաքին հղումներԽմբագրել