Ալեքսանդր Չիժևսկու տուն-թանգարան
Ալեքսանդր Չիժևսկու տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей А. Л. Чижевского), պատմական հուշարձան Կալուգա քաղաքում, ականավոր կենսաֆիզիկոս, աերոիոնացման, հելիոկենսաբանության և էլեկտրահեմատոլոգիայի հիմնադիր, բանաստեղծ և նկարիչ Ալեքսանդր Լեոնիդովիչ Չիժևսկու թանգարանը։
Ալեքսանդր Չիժևսկու տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կալուգա |
Հիմնադրվել է | փետրվարի 7, 2010 |
Կայք | gmik.ru/otdely/dom-muzey-a-l-chizhevskogo/(ռուս.) |
Պատմություն
խմբագրելՉիժևսկին ինքն է գրել տան պատմության մասին իր հուշերում․ «Տունը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին կոմս Տոլստոյի կողմից իր բնակության համար, այնուհետև վաճառվել է վաճառական Բասկակովին»։ Սակայն, դա բոլորովին էլ այդպես չի եղել։
Երկհարկանի կիսավերնահարկով քարե տունը կառուցվել է 1826-1827 թվականներին գնդապետ Նատալյա Գորդեևնա Ռոմանովիչեվայի կողմից։ Տան արտաքին տեսքը նման է քաղաքային ազնվական դաստակերտի, որը կառուցվել է դասականության ոճով (որը շատ տարածված է եղել 19-րդ դարի սկզբին)։ Տունը նրանց ընտանիքին է պատկանել մինչև 1873 թվականը։ Հետագայում տունը փոխել է մեկից ավելի սեփականատերերի, որոնցից նախավերջինը մեդինցի վաճառականն է եղել՝ (ով ապրել է Քաթանի գործարանում) Նիկոլայ Իվանովիչ Բասկակովը, որը տունը գնել է 1910 թվականին։
Նրանից Իվանովսկայա 43 (բ) հասցեում գտնվող տունը գնել է ապագա գիտնական Լեոնիդ Չիժևսկու հայրը 1913 թվականին։ Ընտանիքը բնակություն է հաստատել երկրորդ հարկում և կիսավերնահարկում, Չիժևսկիներն այստեղ բնակվել են 1913 թվականից մինչև 1929 թվականը։ Այստեղ է Ալեքսանդր Չիժևսկին գրել իր առաջին գիտական և բանաստեղծական աշխատությունները[1]։
Հեղափոխությունից հետո տան հասցեն վերանվանվել է Տրոցկու պողոտա 10։ Միևնույն ժամանակ, Չիժևսկիները կորցրել են տան սեփականության իրավունքը, թեև բնակարանը ամրագրված է եղել Լեոնիդ Վասիլևիչի անվամբ։ Չիժևսկիները զբաղեցրել են երկրորդ հարկը և կիսավերնահարկը։ 1912-1920-ական թվականներին Չիժևսկու տան առաջին հարկում տեղակայված են եղել հետևյալ ուսումնական հաստատությունները՝
- Տղամարդկանց առաջին ծխական տարրական ուսումնարանը (1912-1918 թվականներին),
- 1-ին աստիճանի 16-րդ միասնական աշխատանքային դպրոցը (1918 - 1919 թվականների վերջ),
- 1-ին աստիճանի 18–րդ միասնական աշխատանքային դպրոցը (1919-1920 թվականների վերջ)։
Հետագայում շենքում գործունեություն են ծավալել տարբեր կազմակերպություններ։ Դեռևս Լեոնիդ Չիժևսկու կենդանության օրոք դպրոցներից հետո տան առաջին հարկը զբաղեցրել են կոմունալ բնակարանները։ Նրա մահից հետո տունն օգտագործվել է տարբեր նպատակներով։
1941 թվականին Կալուգայի ազատագրման կատաղի մարտերի ժամանակ ավերվել են միջհարկային սանդուղքը, պատշգամբը և կիսավերնահարկը։ Ռեստավրացիայի ընթացքում կիսավերնահարկը չի վերականգնվել, իսկ պատշգամբը միայն մասամբ է վերականգնվել։
1943 թվականից տունը փոխանցվել է Մոսկվա-Վյազեմսկայա երկաթուղու վարչության հաշվեկշռին և օգտագործվել որպես հանրակացարան Ճանտեխդպրոցի ուսանողների համար։ 1976 թվականից երկաթուղային վարչությունը շենքը վարձակալության է հանձնել Կալուգայի մարզային գազի վարչությանը, որն ավելացրել է երկհարկանի կցակառույց ավտոտնակները։
2000 թվականին մեկ սրահում բացվել է «Չիժևսկի։ Կյանքի էջեր» առաջին ցուցահանդեսը։ 2001 թվականին շենքը (հիմնական մասը՝ առանց կցակառույցի և ավտոտնակների) փոխանցվել է Կ. Է. Ցիոլկովսկու անվան Տիեզերագնացության պատմության պետական թանգարանի հաշվեկշռին և այդտեղ բացվել է Ալեքսանդր Չիժևսկու գիտամշակութային համալիր կենտրոնը[1]։
2008 թվականին իրականացվել է տան կապիտալ վերանորոգում, որից հետո՝ 2009 թվականին, աշխատանքներ են տարվել այդտեղ Ալեքսանդր Չիժևսկու տուն-թանգարան կազմակերպելու ուղղությամբ, որն իր դռները հանրության առաջ բացել է 2010 թվականի փետրվարի 7-ին։
Թանգարանի ցուցադրություն
խմբագրել2009 թվականին բացված թանգարանի ժամանակակից էքսպոզիցիայի ստեղծման վրա աշխատել են հայտնի մասնագետներ Տարաս Պոլյակովը (սցենարի հեղինակ) և Ավետ Թավրիզովը (գեղարվեստական լուծումների հեղինակ և կատարող)[2]։
Թանգարանի ցուցադրությունը պատմում է Ալեքսանդր Չիժևսկու կյանքի, գիտական աշխատանքների, ինչպես նաև գեղարվեստական և բանաստեղծական ստեղծագործության մասին[3]։ Թանգարանում վերստեղծվում են նաև հենց գիտնականի, նրա հոր և հորաքրոջ՝ Օլգա Վասիլևնա Լեսլի-Չիժևսկայայի սենյակները[1]։
Ներածական սրահը կոչվում է «Հին Կալուգայի սրահ» և դրա ներսում վերստեղծվում է հին Կալուգայի պատկերը՝ եկեղեցին, փողոցները, մարդիկ, այն ինչ տեսնել են Չիժևսկիները, երբ 20-րդ դարի սկզբին դուրս են նայել իրենց պատուհանից։
Հաջորդը սրահը «Առաջին օրը Կալուգայում» սրահն է, որտեղ 1913 թվականին ծառայության է տեղափոխվել կադրային սպա Լեոնիդ Չիժևսկին։ Դա ազնվական ընտանիքի հետ ծանոթությունն է եղել։
Սենյակի կենտրոնում բաց սնդուկ է, որը պարունակում է գրքեր, ընտանեկան լուսանկարներ, նամակներ, դիպլոմներ, Չիժևսկիների այցելած վայրերի հին բացիկներ, իսկ կափարիչի վրա՝ տոհմական զինանշանն է, որտեղ ներկայացված է Պյոտր Լազարևիչ Չիժևսկու պատմությունը, երգչի, պալատական «տենորիստ»-ի, որին կայսրուհի Ելիզավետա Պետրովնան 1743 թվականին շնորհել է տոհմական ազնվականության կոչում։
Կենսագրական սրահն ընդգրկում է լուսանկարների և փաստաթղթերի 8 էքսպոզիցիոն համալիր և բացահայտում է Չիժևսկու կարևորությունը որպես 20-րդ դարի խոշորագույն փորձարարի։ Այստեղ են նրա ընկերները, զինակիցները, առաջատար գիտնականները, տիեզերքի հետազոտողները։ Ներկայացված է նրա գիտական կյանքը՝ հոդվածները, զեկույցները հաշվետվությունները, դիպլոմները։ Սրահի կարմիր երանգավորումը և աստղային երկինք թափանցող ճառագայթներն առավել արտահայտիչ կերպով են ցուցադրում նրա հետաքրքրությունների ու աշխատանքների շրջանակը։
Հոր աշխատասենյակում ամեն ինչ պատմում է նրա մարտական խիզախ գործունեության և գիտական հետաքրքրությունների, նրա ռազմական կենսագրության և հեղափոխությունից հետո մինչև 1918 թվականը կյանքի մասին՝ Չիժևսկիների ընտանիքի և տան գլխավոր և պահապան հրեշտակի մասին։
Գիտնականի սենյակն արևի պես ոսկեգույն է։ Երիտասարդ Ալեքսանդր Չիժևսկին զբաղվել է պոեզիայով, նկարչությամբ, երաժշտությամբ, աստղագիտությամբ։
Մոր սենյակ։ Նադեժդա Ալեքսանդրովնան մահացել է, երբ որդին մեկ տարեկան է եղել, նա որպես մայր ճանաչել է հորաքրոջը՝ Օլգա Վասիլևնային, ով զբաղվել է իր դաստիարակությամբ։ Այստեղ գավառական մշակութային տան մթնոլորտ է, լուսավոր է շատ ապակեղեն կա և մեկ հայելի... Իսկ հայելու մեջ բնանկար է տաճարով, որտեղ ամուսնացել են նրա ծնողները։ Հոր աշխատասենյակում ամեն ինչ պատմում է նրա քաջարի զինվորական կյանքի մասին։
ճաշասենյակում Չիժևսկիները կիսվել են իրենց խնդիրներով և քննարկել նորությունները։
Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են «Չիժևսկու ջահերը», այդ թվում դրանց ժամանակակից տարբերակները[3]։ Թանգարանը հագեցած է աստղադիտարանով, որի աստղադիտակի միջոցով այցելուները կարող են դիտել Արեգակը ցերեկային ժամերին, իսկ երեկոյան՝ աստղերը[3]։ Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչպես նաև համերգներ, ստեղծագործական երեկոներ և այլ միջոցառումներ[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Зоточкин А. М. Музеи Калуги. — Калуга։ изд-во, 2016. — 180 с. — 4500 экз. — ISBN 978-5-9909216-4-1.
- Чижевский Александр Леонидович. Поэзия живописи։ Из коллекции Гос. музея истории космонавтики им. К. Э. Циолковского, г. Калуга / Вступ. ст., сост. Людмилы Энгельгардт. — Калуга։ Золотая аллея, 2000. — 127 с. — ISBN 5-7111-0054-8.
- Левин В. И. Русские учёные XX века. — М.։ РОСМЭН, 2004. — С. 18, 52, 232. — 265 с. — 5000 экз. — ISBN 5-8451-0967-1.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Официальная страница музея». оф. сайт (ռուսերեն). ГМИК им. Циолковского. 2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- «Дом-музей А. Л. Чижевского в Калуге». Музеи России (ռուսերեն). Museum.ru. 2016. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- «Дом-музей А. Л. Чижевского». портал (ռուսերեն). Культура.РФ. 2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Չիժևսկու տուն-թանգարան» հոդվածին։ |