Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Գանձակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Նևսկու եկեղեցի[1] (ադրբ.՝ Aleksandr Nevski kilsəsi), եկեղեցի Գանձակում (Ադրբեջան), կառուցված 1887 թվականին։ Եկեղեցում ծառայություններ մատուցվում են միայն շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև ռուս ուղղափառության տոներին և Ավագ օրերին։ Տաճարի գլխավոր հոգևորականն է հայր Անդրեյ Բեզոտոսնին։

Ալեքսանդր Նևսկու եկեղեցի
Александро-Невская церковь
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԳանձակ, Հաջի Հուսեյն-զադե փողոց, 2., Ադրբեջան Ադրբեջան
Դավանանքուղղափառություն
ԹեմԲաքվի և Ադրբեջանի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1887
ԱռաջնորդՀայր Անդրեյ Բեզոտոսնիյ
ԱնվանվածԱլեքսանդր Նևսկի
Ճարտարապետական տիպԲյուզանդական
Ճարտարապետական ոճNeo-Byzantine architecture in the Russian Empire?
Հիմնադրված1887 թիվ
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Alexander Nevsky church in Gəncə Վիքիպահեստում
baku-eparhia.ru/church/al_nevskii/

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է ինչպես տեղի ուղղափառների, այնպես էլ մուսուլմանների հանգանակության շնորհիվ հին գերեզմանի տեղում։ Ըստ պահպանված տվյալների եկեղեցին 1916 թվականին կրում էր մայր տաճար տիտղոսը։ Շինությունը կառուցվել է աղյուսից բյուզանդական ճարտարապետության ոճով։ 1931 թվականին եկեղեցին փակվել է, իսկ 1935—1938 թվականներին օգտագործվել է որպես գավառագիտական և հակակրոնական թանգարան։ Ավելի ուշ եկեղեցին վերածվել է մզկիթի, հետո էլ վերածվել է ամբարի[2]։

1946 թվականին շինությունը վերադարձվել է եկեղեցուն։ Մինչհեղափախական դարաշրջանից մնացած սրբապատկերներ են պահպանվում այստեղ՝ Ալեքսանդր Նևսկու, Մարիամ Մագդաղենացու:

1997 թվականի սեպտեմբերին նշվել է եկեղեցու կառուցման 110-ամյակը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кишкинова Е. М. «Византийское возрождение» в архитектуре России. Середина XIX — начало XX века. — СПб.: Искусство—СПБ, 2007. — 256 с. — ISBN 978-5-210-01611-9. — С. 248.
  2. Вестник Института по изучению истории и культуры СССР, Выпуски 14-17. — Мюнхен: Единение, 1955. — С. 104.
  3. Георгий Заплетин, Гюльнара Ширин-заде Русские в истории Азербайджана. — Ганун, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել