Ալեքսանդր Նեկրասով (նկարիչ)
Նեկրասով Ալեքսանդր Պետրովիչ (ապրիլի 11, 1927, Մելենկովսկի շրջան, Ռուսաստան - նոյեմբերի 16, 2007, Վլադիմիր, Ռուսաստան), բարձրագույն որակավորմամբ ռուս նկարիչ-ռեստավրատոր, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ, որն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1945 թվականին։
Ալեքսանդր Նեկրասով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1927 |
Ծննդավայր | Մելենկովսկի շրջան, Ռուսաստան |
Մահացել է | նոյեմբերի 16, 2007 (80 տարեկան) |
Մահվան վայր | Վլադիմիր, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ռեստավրատոր |
Պարգևներ և մրցանակներ | Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1966 թվականին ղեկավարել է Վլադիմիրի հատուկ գիտահետազոտական և վերականգնման արտադրական արվեստանոցի՝ «Владимир-реставрация»-ի, մոնումենտալ և թեթև նկարչության վերականգնող խմբերը։ Նա վերականգնել է մեծ թվով որմնանկարներ Վլադիմիրի մարզի թանգարանների հավաքածուներից և գործող եկեղեցիներից, ինչպես նաև XII-XIX դարերի ճարտարապետական հուշարձանների մոնումենտալ նկարներ Վլադիմիրի շրջանի քաղաքներում: Զբաղվել է Վլադիմիր քաղաքում գտնվող Ուսպենսկյան տաճարի որմնանկարների վերականգնմամբ, այդ թվում՝ Անդրեյ Ռուբլյովի գլուխգործոցները: Նրա գործերից շատերը ձեռք են բերել Անդրեյ Ռուբլյովի թանգարանը, Մոսկվայի վերականգնման ինստիտուտը և Վլադիմիր-Սուզդալ թանգարան-արգելոցը: Մասնակցել է ոչ միայն Վլադիմիրի և մարզի, այլ նաև Վասիլի Երանելու տաճարի, Կրեմլի հուշարձանների մոնումենտալ նկարչության հուշարձանների վերականգնմանը[1][2]։
Թաղված է Ուլբիշևում գտնվող Վլադիմիր գերեզմանատան փառքի ծառուղում:
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- ՌԽՖՍՀ պետական մրցանակ ճարտարապետության բնագավառում (1977)՝ Վլադիմիրի և Սուզդալի պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար[1]
Ուսուցիչներ և գործընկերներԽմբագրել
- Նիկոլայ Պետրովիչ Սիչով[2]
- Վիկտոր Վասիլևիչ Ֆիլատով
ԳրքերԽմբագրել
- Некрасов А. П., Балыгина Л.П. Н-48 «Материалы и методы реставрации монументальной живописи» Под редакцией Т.С.Федосеевой, кандидата химических наук— Владимир: Издательство «Посад»,1997.-72 с.: ил. ISBN 5-86953-029-6
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «11 апреля Вечер памяти владимирского художника-реставратора А.П. Некрасова» (ru-RU)։ Վերցված է 2020-07-30
- ↑ 2,0 2,1 «Некрасов Александр Петрович»։ Земля Владимирская - Электронный каталог (ru-RU)։ Վերցված է 2020-07-30