Ալեքսանդր Լալայան

հայ բժիշկ, հոգեբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Արծրունու Լալայան (օգոստոսի 22, 1925(1925-08-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 1983(1983-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, հոգեբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։

Ալեքսանդր Լալայան
Ծնվել էօգոստոսի 22, 1925(1925-08-22)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 28, 1983(1983-02-28) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հոգեբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Լալայանը ծնվել է Լենինականում։ 1946 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1949 թվականին՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1954-1983 թվականներին եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բժշկության պատմությանը, սպորտի հոգեբանությանը, ռուս-հայկական բժշկագիտական կապերի պատմությանը և այլն[1][2]։ 1976 թվականից սպորտի հոգեբանության եվրոպական դաշնության անդամ[3]։

Մրցանակներ

խմբագրել
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Էմոցիոնալ հիշողությունը սպորտում (Մեթոդական նամակ) 1958։
  • Սպորտային մրցման հոգեբանական հարցեր, Երևան, 1959։
  • Ակնարկներ բասկետբոլի հոգեբանության վերաբերյալ, 1960։
  • Մարզիչը և սպորտսմենը, Երևան, 1962։
  • Բասկետբոլիստի կամային որակները, Երևան, 1963 (համահեղինակ)։
  • Սպորտի հոգեբանություն, Երևան, 1966։
  • Դպրոցը և պրոֆեսիոնալ կողմնորոշումը, Երևան, 1977 (համահեղինակ)։
  • Դպրոցականի պրոֆեսիոնալ կողմնորոշումն ընտանիքում, 1979, Երևան։
  • Դասախոսական վարպետության հոգեբանական հարցերը, Երևան, 1980։
  • Психологическая подготовка спортсмена, 1985.
  • Բժշկական գենետիկայի խնդրագիրք, Երևան, 1989 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կոհա առցանց քարտարան, Լալայան, Ալեքսանդր Արծրունու». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Լալայան, Ալեքսանդր Արծրունու, 1925-1983 (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լալայան» հոդվածին։