Ալեքսանդր Միխայլովիչ Դոբրոլյուբով (ռուս.՝ Александр Михайлович Добролюбов[4][5][6][7], սեպտեմբերի 8, 1876(1876-09-08)[1][2] կամ օգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1876[2], Վարշավա, Ռուսական կայսրություն[3] - մոտ 1945[1] կամ 1945[2], Ուջար, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ։ Ռուսական դեկադանսի հայտնի ներկայացուցիչներից մեկը։

Ալեքսանդր Դոբրոլյուբով
Ծնվել էսեպտեմբերի 8, 1876(1876-09-08)[1][2] կամ օգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1876[2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էմոտ 1945[1] կամ 1945[2]
Վախճանի վայրՈւջար, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունSaint Petersburg 6th gymnasium?
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Կայքam-dobrolubov.ouc.ru

Նիկոլայ Դոբրոլյուբովի հեռավոր ազգակցականն է։

Կյանք և ստեղծագործական ուղի խմբագրել

Ալեքսանդր Դոբրոլյուբովը ծնվել է Վարշավայում։ 1892 թ. Դոբրոլյուբովի հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Մոտավորապես նույն ժամանակ Դոբրոլյուբովը տարվում է եվրոպական սիմվոլիստերի պոեզիայով և նրանց ապրելակերպի ոճով, Մտերմանում է Վալերի Բրյուսովի, Նիկոլայ Մինսկու և Դմիտրի Մերեժկովսկու հետ։

1895 թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ։ 1998թ. թողել է ուսումը[8]։

Դոբրոլյուբովի առաջին բանաստեղծական գիրքը «Natura naturans. Natura naturata» (վերնագիրը հղում է անում Բենեդիկտ Սպինոզաին), լույս է տեսել 1895 թ.: Դոբրոլյուբովն առաջիններից է, ով իր բանաստեղծություններում փորձել է իրականացնել արվեստների սինթեզ[9]։ Իր առաջին գրքում նա փորձում է սինթեզել պոեզիան, արձակը, երաժշտությունն ու գեղանկարչությունը։ Ժողովածույի որոշ  բաժնիններում բանաստեղծություններին նա տալիս է երաժշտական  անվանումներ («Похоронный марш», «Хор», «Solo») և ուղեկցում դրանք երաժշտությանը բնորոշ մեկնաբանություններով («Adagio maestoso», «Andante quasi adagio», «Andante соn moto»):

Դոբրոլյուբվն առավել հայտնի է իր տարօրինակ ապրելակերով և նոր կյանք կերտելու (жизнетворчество) փորձերով։

Դեռ երիտասարդ տարիքում տարված լինելով միստիկ-կրոնական գաղափարներով նա վարում է տարօրինակ կեսնսակերպ. ապրում է սև սենյակում, որտեղ անցկացնում է ինչ-որ ծիսակարգեր, օգտագործում է թմրանյութեր և ստեղծում մահվան պաշտամունք՝ ինչի ազդեցության տակ նրա «հետևորդ» ընկերներց մեկն ինքնասպանություն է գործում։ Հավանաբար այդ իրադարձության հետևանքով 1898 թ. Դոբրոլյուբովը հրաժեշտ է տալիս բոհեմական  կյանքին և դիմում դեպի քրիստոնեությունը։ Դոբրոլյուբովի որոշ մտերիմ սիմվոլիստներ Վալերի Բրյուսովի գլխավորությամբ 1900 թ. հրատարակում են նրա երկրորդ «Բանաստեղծությունների ժողովածու» գիրքը[10]։

Արվեստի մերժում խմբագրել

1905 թ. լույս  է տեսնում Դոբրոլյուբովի «Անտեսանելի գրքից» (1905) ժողովածուն։ Այս ժողովածույում Դոբրոլյուբովը հրապարակում է յուրօրինակ մանիֆեստ, որում արտացոլված են Դոբրոլյուբովի այդ շրջանի կրոնական հայացքները։ «Անտեսանելի գրքից» ժողովածույում Դոբրոլյուբովը հանդես է գալիս արվեստի դեմ, քանի որ ըստ նրա այն կեղծ է և հորինված։ Համաձայն Դոբրոլյուբովի, պետք չէ պատկերել այս աշխարհը, պետք է ստեղծել նոր աշխարհ և նոր երկիր։ Դոբրոլյուբովը գրում է՝ «Ձեր բոլոր գրքերը, ձեր բոլոր արվեստները, ձեր ողջ գիտությունը, ձեր ողջ կրթությունը, ձեր բոլոր քաղաքներն ու սովորույթները՝ մի մեծ անապատ է»[11]։

Այսպիսով նա մերժում է մշակույթն ու քաղաքակրթությունը և որոշում թողնել գրական գործունեությունն ու գյուղացիական հագուստով հեռանալ՝ դեգերել ժողովրդի մեջ։ 1900-ականների սկզբերին նրա շուրջ ձևավորվում է «դոբրոլյուբովականների» աղանդ, որը Դոբրոլյուբովը գլխավորում է մինչև 1915 թ.: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Դոբրոլյուբովի վերաբերյալ տեղեկություններն աստիճանաբար նվազում են, սակայն հայտնի է, որ նա վարում էր թափառական կյանք։ Դոբրոլյուբովի մահվան տարեթվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան։ Դոբրոլյուբովը մահացել է 1943-1945 թվականների միջակայքում[12][13]։

Ազդեցություն խմբագրել

Դոբրոլյուբովի բանաստեղծությունների գեղարվեստական նշանակությունը մեծ չէ։ Դոբրոլյուբովի ստեղծագործությունները ստվերբած են նրա վառ կենսագրությամբ, որին սիմվոլիստները մեծ նշանակություն էին տալիս, ընկալելով այն որպես «միստիկ ժողովրդականության» օրինակ։

Ստեղծագործությունները խմբագրել

  • Natura naturans. Natura naturata, 1985
  • Собрание стихов, 1900
  • Из книги невидимой, 1900
  • Сочинения, сб., Berkeley, 1981

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 625—628. — ISBN 5-94848-245-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Воронова О. П. Добролюбов А. // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  4. Русские писатели. 1800-1917: Биограф.Словарь. Т. 2 г-к։. Москва: Большая Российская Энциклопедия. 1992. էջ 133. ISBN 5-85270-064-9.
  5. Русские писатели. 1800-1917: Биограф.Словарь. Т. 2 г-к։. Москва: Большая Российская Энциклопедия. 1992. էջ 133. ISBN 5-85270-064-9.
  6. Русская поэзия «серебряного века». 1890–1917. Антология. Москва: Наука. 1993. էջ 151.
  7. Казак, Вольфганг (1996). Лексикон русской литературы XX века. Москва: РИК «Культура». էջ 128. ISBN 5-8334-0019-В. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  8. Русские писатели. 1800-1917: Биограф.Словарь. Т. 2 г-к։. Москва: Большая Российская Энциклопедия. 1992. էջ 133. ISBN 5-85270-064-9.
  9. Минералова И.Г. (2004). Русская литература серебряного века. Поэтика символизма. Москва: Флинта, Наука. էջեր 56–64. ISBN 5-89349-474-1.
  10. Русская поэзия «серебряного века». 1890–1917. Антология. Москва: Наука. 1993. էջ 151.
  11. Добролюбов, Александр (1983). Сочинения. Из книги Невидимой. Berkeley. էջ 87.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Русская поэзия «серебряного века». 1890–1917. Антология. Москва: Наука. 1993. էջ 151.
  13. Русские писатели. 1800-1917: Биограф.Словарь. Т. 2 г-к։. Москва: Большая Российская Энциклопедия. 1992. էջ 134.

Գրականություն խմբագրել

Казак Вольфганг։ Лексикон русской литературы XX века։ Москва: РИК «Культура»։ 1996.

Минералова И.Г. Русская литература серебряного века. Поэтика символизма. — 2-е изд. — Москва: Флинта, Наука, 2004.

Русская поэзия «серебряного века». 1890–1917. Антология.։ / ред. Гаспаров М.Л. — Москва: Наука։ 1993.

Русские писатели. 1800-1917: Биограф.Словарь. Т. 2 г-к։ / глав. ред П.А. Николаев. — Москва: Большая Российская Энциклопедия։ 1992.