Ալեքսանդր Մորիսովիչ (Մորիցևիչ[1][2]) Դանկման (ռուս.՝ Алекса́ндр Мо́рисович Да́нкман, օգոստոսի 9, 1888(1888-08-09) - հոկտեմբերի 19, 1951(1951-10-19)), խորհրդային էստրադային, կրկեսային, թատերական և հանրային գործիչ, խմբագիր։ ԽՍՀՄ-ում կրկեսային գործի առաջին կազմակերպիչներից։

Ալեքսանդր Դանկման
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1888(1888-08-09)
Մահացել էհոկտեմբերի 19, 1951(1951-10-19) (63 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1913)
Մասնագիտությունթատերական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Դանկմանը ծնվել է 1888 թվականի օգոստոսի 9-ին՝ կանացի դերձակի ընտանիքում, որը Մոսկվայում նորաձևության ատելիե ուներ, իսկ մայրը պատրաստի հագուստի խանութ ուներ։ Դանկմանն ավարտել է գիմնազիա, իսկ 1913 թվականին՝ Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3][4]։

1914-1916 թվականներին աշխատել է Վարյետե և կրկեսի արտիստների ռուսական ընկերությունում՝ որպես իրավաբանական խորհրդատու[4][5]։ Եղել է երդվյալ հավատարմատարի օգնական[6]։ 1917 թվականին եղել է Ռուսաստանում ստեղծված արվեստում աշխատողների առաջին միջազգային կազմակերպության՝ Կրկեսի արտիստների միջազգային միության հիմնադիրներից մեկը[7]։ «Էխո ցիրկա» խմբագրական կոլեգիայի անդամ (1917)[8]։ 1917-1921 թվականներին՝ Արվեստի գործիչների համամիութենական պրոֆեսիոնալ միության իրավաբանական ենթաբաժնի վարիչ[9], Միության կենտրոնական կարգապահական դատարանի նախագահ[10]։ 1917 թվականին նշանակվել է Բանվորների և զինվորական դեպուտատների Մոսկվայի խորհրդին կից գործող Թատերական կոմիտեի փոխնախագահ[10]։

1918-1922 թվականներին եղել է Կրկեսի բաժանմունքի գիտքարտուղար[11], ՌԽՖՍՀ Լուսժողկոմի Թատերական բաժնի ենթաբաժանմունքի վարիչի տեղակալ[12]։ 1922-1927 թվականներին եղել է Պետական կրկեսների կենտրոնական վարչության կառավարչի տեղակալ[4], նախագահի տեղակալ[13], իսկ 1927 թվականի օգոստոսից՝ վարչության կառավարիչ[14][15][16][17][18][19]։ 1923 թվականին նշանակվել է Պետական ակադեմիական մեծ թատրոնի փոխտնօրեն[10]։ 1920-1927 թվականներին զուգահեռաբար ղեկավարել է երեխաների համար Առաջին պետական թատրոնը (1925 թվականից՝ Առաջին պետական մանկավարժական թատրոն)[10][20]։

1931-1937 թվականներին աշխատել է Երաժշտության, էստրադայի և կրկեսի պետական միավորման փոխտնօրեն[21], այնուհետև՝ տնօրեն-կարգադրիչ[15][22][23][24][25][26][27]։ 1937 թվականի օգոստոսին «Սովետսկոյե իսկուստվո» թերթում հոդված է հրապարակվել Դանկմանի և պետական կրկեսների ղեկավարների քննադատությամբ՝ կադրերի պատրաստման գործում թույլ տված սխալների և կրկեսի արտիստների մասնավոր-սեփականատիրական ձգտումներին աջակցելու համար[28]։

1938 թվականին մեղադրվել է վնասարարության մեջ և ձերբակալվել[29]։ Մեղադրանքը չի հաստատվել և 1940 թվականին Դանկմանին ազատ են արձակել։ Ազատվելուց հետո ղեկավարել է Համառուսաստանյան հյուրախաղա-համերգային միավորումը[3][30]։ Այնուհետև աշխատել է Ռազմաճակատում գործող թատրոնների տնօրինությունում՝ որպես Ե. Վախթանգովի անվան թատրոնի շինարարության փոխտնօրեն, Կ. Ստանիսլավսկու անվան պետական օպերա-դրամատիկական թատրոնի փոխտնօրեն[3][31]։ 1949 թվականից եղել է Կրկեսային կոլեկտիվների և ատրակցիոնների միավորման տնօրենը[32]։

1949 թվականին կրկին ձերբակալվել է Հրեական հակաֆաշիստական կոմիտեի հետ ունեցած կապի համար[33]։ Մահացել է 1951 թվականի հոկտեմբերի 19-ին բանտում[3]։ Թաղված է Դոնսկոե գերեզմանատանը[34]։ Արդարացվել է հետմահու[4]։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Մորիս (Մորից) Դանկմանը[35][36], քաղքենի էր, կանացի դերձակ[37]։

Մայրը՝ Վերա Դանկմանն էր[6]։

Եղբայրը՝ Գրիգորի Դանկմանը (1889-1937), ճարտարապետ էր։ Գնդակահարվել է[38][39]։

Դուստրը՝ Իննա Դանկմանը (1922-1991), եղել է Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսորը, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, սցենարիստ Միխայիլ Բլեյմանի կինը։

Գործունեություն խմբագրել

Դանկմանի նախաձեռնությամբ կրկեսային գործը միավորվեց էստրադային և երաժշտական գործի հետ[32]։ Մոսկվայում, Լենինգրադում և այլ քաղաքներում ստեղծվեցին ստացիոնար էստրադային թատրոններ՝ մյուզիք հոլեր, որտեղ ներկայացվում էին ոչ միայն դիվերտիսմենտային ծրագրեր, այլև թեմատիկ և էստրադային ներկայացումներ[4]։

Ալեքսանդր Դանկմանը զարմանահրաշ մարդ էր։ Նրա հետ հաջողությունն անպակաս էր։ Եթե խոսենք մեր կրկեսի ձեռքբերումների մասին, ապա նրա դերակատարումն ահռելի է։ Այդ նա է ստեղծել Համամիութենական կրկեսային միավորումը։ Նա ուներ տնօրեն-ադմինիստրատորին հատուկ ամենագլխավոր հատկանիշը՝ էկոնոմիկան ստեղծարարության հետ համադրելը։

—Լեոնիդ Ուտյոսովի հուշերից[40]

Դանկմանն աջակցել է մի շարք էստրադային վարպետների առաջխաղացմանը՝ Լեոնիդ Ուտյոսով, Նիկոլայ Սմիրնով-Սոկոլսկի, Գրիգորի Աֆոնին, Միխայիլ Խրուստալյով և այլք[4], խորհրդային կրկեսի պատմության մեջ առաջին կին-կենդանիներ վարժեցնող Իրինա Բուգրիմովան[41][42]։ Նրա օրոք բացվել է Կրկեսային արվեստի ուսումնարանը, սկսել է հրատարակվել առաջին կրկեսային ամսագիրը, ստեղծվել է Կրկեսի թանգարան[43], նոր կրկեսային համարներ պատրաստելու համար բացվել են ստուդիաներ, կրկեսի հրապարակ են բերվել համաշխարհային կրկեսի լավագույն վարպետները[3][32]։ Դանկմանը հասել է նրան, որ կրկեսները դարձան ամենաշահութաբեր հաստատություններն արվեստի բնագավառաում՝ չհաշված կինոն[3]։

Եղել է բեմադրված կրկեսի ակտիվ ջատագով։ Կարծում էր, որ դիվերտիսմենտային ծրագրերին զուգահեռ պետք է պարտադիր ցուցադրվեն նաև մեծ սյուժետային ներկայացումներ, կրկեսը պետք է ավելի ակտիվ ներգրավի գրողների, ռեժիսորների, նկարիչների, կոմպոզիտորների[3]։

Լև Գորելիկն իր հուշերում նշել է. «Դանկմանը խելացի էր, գործարար, բանիմաց, Պետկրկեսի ղեկավարների մեջ ամենահարգարժան մարդկանցից մեկը»[44]։ Թատերագետ Ալեքսանդր Շնեերի գնահատմամբ՝ «Դանկմանը յուրահատուկ դեր է խաղացել է խորհրդային մյուզիքլի կազմավորման գործում»[45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Письмо А. В. Луначарского к А. М. Данкману». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «Анна Ахматова. Тайны ремесла» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Дмитриев Ю. «Цирковых дел мастер А. М. Данкман». В мире цирка и эстрады (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Эстрада России. XX век, 2004, էջ 185
  5. Альперов Д. С. На арене старого цирка. Записки клоуна. — М.: Гослитиздат, 1936. — С. 385. — 401 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  6. 6,0 6,1 «Адресная и справочная книга «Вся Москва» на 1917 год». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. Пять лет Всерабиса. 1919—1924. Исторический очерк. — М.: Издание «Вестника работников искусств», 1924. — С. 26—27. — 148 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  8. Периодика по литературе и искусству за годы революции 1917—1932 / сост. К. Д. Муратова. — Л.: Издательство АН СССР, 1933. — С. 272. — 344 с. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  9. Во все отделы Всерабиса // Вестник театра : журнал. — 1921. — № 80—81. — С. 32. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  10. 10,0 10,1 10,2 10,3 На цирковом посту // Рабис : журнал. — 1928. — № 9. — С. 5. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  11. Кузнецов Е. Цирк. Происхождение. Развитие. Перспективы. — М.-Л.: Academia, 1931. — С. 398. — 448 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  12. Секция московских цирков // Вестник работников искусств : журнал. — 1921. — № 4—5. — С. 139. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  13. Вся Москва. Адресная и справочная книга. — М.: Издательство МКХ, 1926. — С. 228 (Отд. II). — 2014 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  14. На основании постановления ЭКОСО РСФСР... // Цирк и эстрада : журнал. — 1927. — № 15 (26). — С. 14.
  15. 15,0 15,1 А. В. Луначарский о массовых празднествах, эстраде, цирке. — М.: Искусство, 1981. — 424 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  16. Песни и развлечения эпохи НЭПа / авт.-сост. М. Кравчинский. — Нижний Новгород: ДЕКОМ, 2015. — С. 419. — 717 с. — ISBN 978-5-89533-319-8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  17. Neirick M. When Pigs Could Fly and Bears Could Dance. A History of the Soviet Circus. — Madison: University of Wisconsin Press, 2012. — С. 46, 65, 71. — 287 с. — ISBN 978-0-299-28763-4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  18. Смирнов-Сокольский Н. П. Сорок пять лет на эстраде. — М.: Искусство, 1976. — 382 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  19. Вадимов-Маркеллов А. А. От частного иллюзиона до госцирка (воспоминания) // Нижегородский музей — 28 : журнал. — 2014. — № 28. — С. 26—45. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  20. Вся Москва. Адресная и справочная книга. — М.: Издание Государственного издательства, 1923. — С. 295 (Отд. II). — 796 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  21. Приглашение американских артистов // Ленинградская правда : газета. — 1935. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  22. Постановление секретариата ВЦСПС о результатах обследования 1-го Московского госцирка // Рабис : журнал. — 1934. — № 7. — С. 5. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  23. Хорт А. Н. Леонид Утёсов. С песней по жизни. — М.: Вече, 2013. — 285 с. — ISBN 978-5-4444-1413-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  24. Скороходов Г. А. Леонид Утёсов: друзья и враги. — М.: АСТ: Олимп, 2007. — 317 с. — ISBN 978-5-17-044688-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  25. Ардов М. Вокруг Ордынки // Новый мир : журнал. — 1999. — № 5. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  26. Бартэн А. А. Под брезентовым небом. — Л.: Советский писатель. Ленинградское отделение, 1988. — 415 с. — ISBN 5-265-00263-4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  27. Александров-Федотов А. Н. Ты покоришься мне, тигр!. — М.: Искусство, 1969. — 246 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  28. Бреслер Я. Цирку нужны кадры // Советское искусство : газета. — 1937. — № 39 (385). — С. 2. Архивировано из первоисточника 11 Դեկտեմբերի 2022.
  29. Борисов А. Г. (2021 թ․ հոկտեմբերի 5). «Из истории Надеждинского цирка (часть 2)». bogoslovsky.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. Музы в шинелях. Советская интеллигенция в годы Великой Отечественной войны: Документы, тексты, воспоминания / сост. С. Д. Воронин и др. — М.: РОССПЭН, 2006. — С. 35. — 400 с. — ISBN 5-8243-0675-3
  31. Театральная Москва. Справочник. — М.: Издательство газеты «Советское искусство», 1947. — С. 22. — 208 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  32. 32,0 32,1 32,2 Цирковое искусство России, 2000, էջ 113
  33. Пупик М. В. «Еврейский антифашистский комитет». Педагогический клуб «Новая еврейская школа» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  34. «Данкман Александр Морисович». Где дремлют мёртвые (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  35. Вся Москва. Адресная и справочная книга Ч. 2. — М.: Суворин «Новое время», 1896. — С. 55. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.: Здесь: Гитлек-Морис Данкман
  36. Вся Москва. Адресная и справочная книга. — М.: Суворин «Новое время», 1899. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.: Гитлек-Морис Данкман
  37. Вся Москва.Адресная и справочная книга. — М.: Суворин «Новое время», 1913. — С. 165. — 1806 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  38. «Данкман Григорий Морисович (1889)». Открытый список (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  39. «Данкман Григорий Морисович (1889—1937)». Трамвай искусств (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  40. Утёсов Л. Спасибо, сердце!. — М.: Вагриус, 2006. — С. 191—192. — 368 с. — ISBN 5-9697-0257-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  41. Цимбалов В. «Ирина Бугримова. Царица над царями». Интересные факты (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  42. Гордиенко О. В пасти у царя зверей // Ваш шанс : газета. — 2018. — № 10. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  43. Организация Музея цирка // Рабочий и театр : журнал. — 1928. — № 36 (207). — С. 9. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2022.
  44. Горелик Л. Г. Львиная доля. Воспоминания соучастника. — Саратов: Кадр, 2000. — 257 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  45. Гейзер М. М. Леонид Утёсов. — М: Молодая гвардия, 2008. — 328 с. — ISBN 978-5-235-03046-6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.

Մատենագրություն խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել