Ալեքսանդր Գրիգորյան (գիտնական)

հայ գիտնական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Կոնստանտինի Գրիգորյան (ապրիլի 6, 1966(1966-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, մանկավարժ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ՝ ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր։

Ալեքսանդր Գրիգորյան
Ծնվել էապրիլի 6, 1966(1966-04-06) (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի ապրիլի 6-ին Երևանում։

Կրթություն խմբագրել

1990 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որից հետո՝ 1993-1996 թվականներին, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան, իսկ 2000 թվականին «Տարօրինակ քվարկային նյութից բաղկացած գերխիտ աստղերի մոդելներ» ատենախոսությամբ ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Ալեքսանդր Գրիգորյանը 1990 - 1993 թվականներին աշխատել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսումնական լաբորոտորիայի վարիչ, այնուհետև նույն ֆակուլտետում ասիսենտ և դոցենտ։

2000-2006 թվականներին եղել է ԵՊՀ ուսումնական վարչության պետը, իսկ 2006-2019 թվականներին եղել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը։

2006 թվականից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի (ներկայումս՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) դոցենտ է։

Պարգևներ խմբագրել

  • 2019 ԵՊՀ ոսկե մեդալ[5]
  • 2014 Անանիա Շիրակացու մեդալ[6]
  • 2011 ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ[7],
  • 2009 Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ[8]
  • 2009 «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարան» մեդալ[9]

Գիտական աշխատություններ, հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
  4. «Տարօրինակ քվարկային նյութից բաղկացած գերխիտ աստղերի մոդելներ». www.bok.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Text "ԲՈԿ - Supreme Certifying Committee" ignored (օգնություն)
  5. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  7. №1597, 24.12. 2011թ․
  8. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  9. № 68, հրաման №1063․01․10․2009թ․