Ալեքսանդր Գոլովին (ֆուտբոլիստ)

ռուս ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գոլովին (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Գոլովին (ռուս.՝ Александр Сергеевич Головин, մայիսի 30, 1996(1996-05-30)[1][2], Kaltan, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ալեքսանդր Գոլովին
Aleksandr Golovin
Գոլովինը Ռուսաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Александр Сергеевич Головин
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 30, 1996(1996-05-30)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Kaltan, Կեմերովոյի մարզ, Ռուսաստան
Հասակ 180 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 17
Պատանեկան կարիերա
2001-2009 Ռուսաստան ԴՅՈՒՍՇ Կալտան
2009-2011 Ռուսաստան Նովոկուզնեցկ
2012-2014 Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2018 Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա 81 (9)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 0 (0)
Ազգային հավաքական
2013 Ռուսաստան Ռուսաստան Մ17 15 (1)
2014 Ռուսաստան Ռուսաստան Մ18 4 (2)
2014-2015 Ռուսաստան Ռուսաստան Մ19 11 (2)
2015 Ռուսաստան Ռուսաստան Մ21 3 (0)
2015-ներկա Ռուսաստան Ռուսաստան 23 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 29-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

ԲԿՄԱ Մոսկվա խմբագրել

Գոլովինը ԲԿՄԱ Մոսկվայի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ռուսաստանի գավաթի Խիմկի Ձեռժինսկի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց 2015 թվականի մարտի 14-ին՝ փոխարինման մտնելով Մորդովիայի դեմ հանդիպման 72-րդ րոպեին[7][8]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոլովինը նշեց 2015 թվականի օգոստոսի 5-ին՝ որակավորման փլեյ օֆֆ փուլի Սպարտա Պրահայի դեմ խաղում[9]։

2016 թվականի գարնանը Գոլովինը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ կազմից դուրս թողելով Ռոման Շիրոկովին։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը խփեց 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Մորդովիայի դեմ խաղում[10]։ Ապրիլի 20-ին՝ Ռուսաստանի գավաթի Կրասնոդարի դեմ խաղում Գոլովինը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[11] և դուրս գալ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվեց Զենիտին 4-1 հաշվով[12]։ 2015-16 մրցաշրջանում Գոլովինը ԲԿՄԱ-ի հետ հաղթեց Ռուսաստանի առաջնությունը[13]՝ անցկացնելով 17 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Գոլովինը դարձավ թիմի առաջնորդներից մեկը՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության բոլոր 30 հանդիպումներին և դառնալով 3 գոլի հեղինակ։ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2021 թվականը[14]։ 2018 թվականի մարտի 15-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում Գոլովինը խփեց իր առաջին գոլը եվրոպական մրցաշարերում[15]՝ ճանաչվելով այս շրջանի լավագույն ֆուտբոլիստ[16][17] և օգնելով իր թիմին անցնել Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ Գոլովինը գոլի հեղինակ դարձավ նաև Արսենալի դեմ խաղում[18], թեև ԲԿՄԱ-ն երկու խաղերի արդյունքում պարտվեց 6-3 հաշվով[19]։ Այս մրցաշրջանում նա ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[20]՝ 5 խաղում խփած 2 գոլով։ ԲԿՄԱ Մոսկվայի առաջին թիմի կազմում Գոլովինը անցկացրեց 113 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո խմբագրել

2018 թվականի հուլիսի 27-ին Գոլովինը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[21][22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[24][25][26]։

Միջազգային կարիերա խմբագրել

 
Գոլովինը Ռուսաստանի կազմում 2018 թվականին

Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Գոլովինը հաղթեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությունը[27][28][29], ինչպես նաև մասնակցեց 2013 թվականի Մ17 աշխարհի առաջնությանը, որտեղ դարձավ 1 գոլի հեղինակ, իսկ Ռուսաստանը դուրս մնաց 1/8 եզրափակչից[30]։ 2015 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, որում Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[31]։

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Գոլովինը նշեց 2015 թվականի հունիսի 7-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ Իր հաջորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2016 թվականի մարտի 26-ին՝ Լիտվայի դեմ խաղում՝ այս խաղում նույնպես դառնալով գոլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[33]։

Ռուսաստանի հավաքականի կազմում Գոլովինը մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[34] և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[35]՝ մասնակցելով առաջնությունների բոլոր խաղերին[36][37], սակայն երկու դեպքում էլ Ռուսաստանը չկարողացավ անցնել խմբային փուլի արգելքը[38][39]։

2018 թվականի հունիսի 3-ին Գոլովինը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ռուսաստանի վերջնական կազմում[40][41]։ Հունիսի 14-ին՝ առաջնության բացման՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[42]՝ օգնելով Ռուսաստանին հաղթել 5-0 հաշվով[43][44]։ Գոլովինը մասնակցեց ևս 3 հանդիպման[45], իսկ Ռուսաստանը դուրս մնաց քառորդ եզրափակչում[46]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[47][48]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ[49]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԲԿՄԱ Մոսկվա 2014–15 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 7 0 3 0 0 0 10 0
2015–16 17 1 4 2 2 0 23 3
2016–17 30 3 0 0 6 0 1 0 37 3
2017–18 27 5 1 0 15 2 43 7
Ընդհանուր 81 9 8 2 23 2 1 0 113 13
Կարիերայի ընդհանուր 81 9 8 2 23 2 1 0 113 13

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ[49]

Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 1
2016 7 1
2017 7 0
2018 5 1
Ընդհանուր 20 3

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 7, 2015 Արենա Խիմկի, Խիմկի, Ռուսաստան   Բելառուս 2–0 4–2 Ընկերական խաղ
2. Մարտի 26, 2016 Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան   Լիտվա 2–0 3–0
3. Հունիսի 14, 2018 Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան   Սաուդյան Արաբիա 5–0 5–0 ԱԱ 2018

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

ԲԿՄԱ Մոսկվա

Միջազգային խմբագրել

Ռուսաստան Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ 2013[28]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Russia - A. Golovin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  4. «Who is the Chelsea and Arsenal target set to light up Russia's World Cup opener?». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  5. «World Cup 2018: Who is Aleksandr Golovin? Russia player revealed». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  6. «Khimik Dzerzhinsk - CSKA Moscow, Sep 24, 2014 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  7. «CSKA Moscow - Mordovia Saransk, Mar 14, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  8. «ПФК ЦСКА 4:0 Мордовия». rfpl.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  9. «AC Sparta Praha - CSKA Moscow, Aug 5, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  10. «CSKA Moscow - Mordovia Saransk, Apr 9, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  11. «CSKA Moscow - FK Krasnodar, Apr 20, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  12. «CSKA Moscow - Zenit St. Petersburg, May 2, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  13. 13,0 13,1 «CSKA Moscow crowned league champions». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  14. «Александр Головин и ПФК ЦСКА продлили контракт до 2021 года». pfc-cska.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  15. «Olympique Lyon - CSKA Moscow, Mar 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  16. «Головин признан лучшим игроком недели в Лиге Европы». Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  17. «Александр Головин стал лучшим игроком недели в Лиге Европы, обновив рекорд по проценту голосов». Eurosport. 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  18. «Arsenal FC - CSKA Moscow, Apr 5, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  19. «CSKA Moscow 2-2 Arsenal (agg: 3-6)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  20. UEFA.com. «Лига Европы УЕФА-2017/18: лучшие молодые игроки». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  21. «Aleksandr Golovin joins AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  22. «Aleksandr Golovin: Monaco sign CSKA Moscow midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Monaco sign Golovin from CSKA Moscow». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  24. «Transfer news: Chelsea beaten to €30m Golovin signing by Monaco | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  25. «Monaco seal £27m Aleksandr Golovin deal as player snubs Chelsea». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  26. «AS Monaco sign Aleksandr Golovin from CSKA Moscow in £26.5m deal». Eurosport. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  27. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  28. 28,0 28,1 UEFA.com. «Under-17 - Russia prove clinical victors in Slovakia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  29. «Александр Головин стал чемпионом Европы по футболу в составе юношеской сборной России». Новый Кузбасс (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  30. FIFA.com. «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Russia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  31. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  32. «Russia - Belarus, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  33. «Russia - Lithuania, Mar 26, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  34. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 23). «Russia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  35. Berti, Adele (2017 թ․ հունիսի 17). «All the full squads for the Confederations Cup 2017». mirror. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  36. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  37. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Russia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  38. James, Stuart (2016 թ․ հունիսի 20). «Wales thump sorry Russia to top their group in Euro 2016». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  39. «Russia out of Confederations Cup after losing to Mexico». Eurosport. 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  40. «World Cup 2018: Hosts Russia name 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  41. «Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018». www.rfs.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  42. «Russia - Saudi Arabia, Jun 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  43. Wallace, Sam; Bagchi, Rob (2018 թ․ հունիսի 14). «World Cup 2018: Russia thrash substandard Saudi Arabia in opener». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  44. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Saudi Arabia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  45. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Aleksandr GOLOVIN - Aleksandr Golovin - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  46. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  47. «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  48. Murray, Scott (2018 թ․ հուլիսի 7). «World Cup 2018: Russia 2-2 Croatia (aet; Croatia win 4-3 on pens) – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  49. 49,0 49,1 «Aleksandr Golovin». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գոլովին (ֆուտբոլիստ)» հոդվածին։