Ալեքսանդր Գերով

բուլղարացի բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Ալեքսանդր Ցվետկով Գերով (բուլղար․՝ Александър Цветков Геров, մայիսի 15, 1919(1919-05-15)[1], Սոֆիա, Բուլղարիա - դեկտեմբերի 22, 1997(1997-12-22)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծ, արձակագիր ու լրագրող։

Ալեքսանդր Գերով
Ծնվել էմայիսի 15, 1919(1919-05-15)[1]
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1997(1997-12-22)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, լրագրող և խմբագիր
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ալեքսանդր Գերովը ծնվել է 1919 թվականի մայիսի 15-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ապագա բանաստեղծն ընդունվում է Սոֆիայի համալսարան։ Նա համալրում է բուլղարական կոմունիստական շարժման շարքերը։ Անդամակցում է Խրիստո Սմիրնենսկու անվան կոմունիստական գրական շրջանակին։ Կոմունիստական գորրծունեության համար Ալեքսանդր Գերովը 1942 թվականին ձերբակալվում և ենթարկվում է ազատազրկման։ Նա բանտում է մնում ընդհուպ այն պահը, երբ Բուլղարիայի կառավարությունը զավթվում է կոմունիստների կողմից՝ 1944 թվականի սեպտեմբերի 9-ին։ Գերովն աշխատանքի է անցնում որպես խմբագիր «Սոֆիա» ռադիոկայանում, «Կինո» ամսագրում և «Cooperative Village», «Ֆոկուս» թերթերում, որոնք նվիրված էին Բուլղարիայի կինեմատոգրաֆիային։ Հետո աշխատում է նաև «Բուլղարացի գրող» (բուլղար․՝ Български писател) հրատարակությունում։

Ալեքսանդր Գերովն իր մահկանացուն կնքում է 1997 թվականի դեկտեմբերի 22-ին Սոֆիայում՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին անգամ Ալեքսանդր Գերովի ստեղծագործությունները լույս են ընծայվել «Սլիվեն» թերթում, երբ նա ընդամենը 11 տարեկան էր։ Գրողը նաև բազմաթիվ մանկական գրքերի հեղինակ է։

Գրքեր խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ.

  • «Ние, хората»
  • «Чуден свят»
  • «Прашинки»
  • «Приятели»
  • «Свободен стих»

Արձակ.

  • «Фантастични новели» (1966)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել