Ալեքսանդր Բրեգաձե (ռուս.՝ Алекса́ндр Вади́мович Брега́дзе, նոյեմբերի 2, 1951(1951-11-02), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Ալեքսանդր Բրեգաձե
 
Կրթություն՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1951(1951-11-02) (72 տարեկան)
Ծննդավայր Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը (1972) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1978)։

Պատմական գիտությունների թեկնածու։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1976 թվականից։

  • 1979-1983 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար։
  • 1983-1988 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Առաջին Եվրոպական բաժնի երրորդ, երկրորդ քարտուղար։
  • 1988-1993 թվականներին՝ Մավրիտանիայում ԽՍՀՄ (1991 թվականից՝ Ռուսաստան) դեսպանատան առաջին քարտուղար, Մավրիտանիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար։
  • 1993-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Առաջին Եվրոպական բաժնի խորհրդական։
  • 1996-2000 թվականներին՝ Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 2001-2003 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2003 թվականի հոկտեմբերի 27-ից-2009 թվականի հունվարի 20-ը՝ Ջիբութիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2009-2011 թվականներին՝ ՌԴ Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական միավորումների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2011 թվականի հունվարի 27-ից-2019 թվականի մարտի 4-ը՝ Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2011 թվականի հունիսի 6-ից-2019 թվականի մարտի 4-ը՝ Սիեռա Լեոնեում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][5]։

Ամուսնացած է։ Ունի երկու որդի։

Պարգևներ խմբագրել

  • «40 տարվա անբասիր ծառայության համար» գերազանցության նշան (2018 թվականի նոյեմբերի 28)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա պետական ծառայության համար[6]

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի դեկտեմբերի 10)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի մարտի 6)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2014 թվականի հունիսի 4)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 27.10.2003 № 1263 «О назначении Брегадзе А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Джибути»
  2. Указ Президента Российской Федерации от 20.01.2009 № 72 «О Брегадзе А.В.»
  3. Указ Президента Российской Федерации от 27.01.2011 № 95 «О назначении Брегадзе А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Гвинейской Республике»
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 04.03.2019 № 88 «О Брегадзе А.В.»
  5. Указ Президента Российской Федерации от 06.06.2011 № 704 «О назначении Брегадзе А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Сьерра-Леоне по совместительству»
  6. Указ Президента Российской Федерации от 28 ноября 2018 года № 674 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 10.12.2002 г. № 1399 "О присвоении дипломатических рангов"
  8. Указ Президента Российской Федерации от 06.03.2007 № 277 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 04.06.2014 № 397 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել