Ալեքսանդր Իվանովիչ Անչիշկին (օգոստոսի 11, 1933(1933-08-11)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 24, 1987(1987-06-24)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսագետ։ 1963 թվականից Խորհրդային միության կոմունիստական կուսակցության անդամ։ Տնտեսագիտության դոկտոր (1973), պրոֆեսոր։ ԽՍՀՄ գիտության ակադեմիայի ակադեմիկոս (26.12.1984, անդամ-թղթակից 23.12.1976 թվականից)։

Ալեքսանդր Անչիշկին
Александр Анчишкин
Ծնվել էօգոստոսի 11, 1933(1933-08-11)[1][2]
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունիսի 24, 1987(1987-06-24)[2] (53 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Հայտնի աշակերտներԱնդրեյ Բելոուսով
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1989, հետմահու)։ Պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի (1981) և Հոկտեմբերյան հեղափոխության (1986) շքանշաններով։

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Մոսկվայում, գիտաշխատողի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (19561977-1981 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ԽՍՀՄ ազգային տնտեսության պլանավորման ամբիոնի վարիչ։

Անչիշկինի գիտական հետաքրքրությունների ոլորտը եղել է տնտեսագիտությունը։ Նրա հիմնական աշխատանքները նվիրված են ընդլայնված վերարտադրության տեսություններին, մակրոմոդելավորմանը, ԽՍՀՄ ազգային տնտեսության զարգացման կանխատեսմանը։ Անգնահատելի ներդրում է ունեցել տնտեսա-մաթեմատիկական տեսության զարգացման գործում։ Իրականացրել է աշխատանքների շարք՝ մակրոտնտեսական կանխատեսումների և ազգային տնտեսության համաչափ զարգացման ոլորտներում։ Զբաղվել է գիտատեխնիկական առաջընթացի բարդ համակարգի տնտեսական խնդիրների մշակմամբ։

Նա իր գործունեության ընթացքում մի քանի գրքի և մենագրությունների հեղինակ է եղել, որոնք են՝

  • «Տնտեսական աճի գործոնային վերլուծության և կանխատեսման մեթոդներ» (1970),
  • «Սոցիալիստական տնտեսության աճի կանխատեսում» (1973),
  • «Գիտատեխնիկական առաջընթացը և արտադրության ակտիվացումը» (1981) մենագրությունների և
  • «Ազգային տնտեսության պլանավորված հավասարակշռությունը» (1967

1980-1985 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ։ Ա. Ի. Անչիշկինը եղել է մեկն այն տնտեսագետներից, ովքեր ԽՍՀՄ-ում պահպանել են արտադրության ակտիվացման անհրաժեշտությունը։

Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Анчишкин Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 VIAF ID
  3. Մոսկովյան գերեզմաններ։ Անչիշկին Ա.Ի.

Արտաքին հղումներ Խմբագրել