Ալեքսանդր Անիսիմով (ռուս.՝ Александр Иванович Анисимов, հունիսի 23 (հուլիսի 6), 1905, Գրիգորովո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1976(1976-09-19), ԽՍՀՄ), ԽՍՀՄ երաժիշտ, երգչախմբի դիրիժոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1948 թվական)։ Խմբակային կատարումների, երգերի և երգչախմբի համար գրված երգերի հեղինակ։ Բազմաթիվ խմբակային ժողովածուների խմբագիր և կազմող։

Ալեքսանդր Անիսիմով
Ծնվել էհունիսի 23 (հուլիսի 6), 1905
Գրիգորովո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 19, 1976(1976-09-19) (71 տարեկան)
ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, դիրիժոր, երաժիշտ և խմբավար
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1905 թվականի հունիսի 23-ին (հուլիսի 6-ին), Նովոգորոդսկի շրջանի Գրիգորովո գյուղում։

1929 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, սովորել է Նիկոլայ Մալկոյի և Միխայիլ Կլիմովի հետ։ 1932 թվականին ավարտել է երգչախմբային դիրիժորության և երգչախմբային գրականության դասերի ասպիրինտուրան, 1958 թվականից՝ պրոֆեսոր։

1937-1949 թվականներին Անիսիմովը եղել է Լենինգրադի ռազմական շրջանի երգի և պարի անսամբլի ղեկավար, մայոր[1]։ 1949-1951 թվականներին եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից երաժշտական հաստատությունների գլխավոր տնօրեն և Արվեստի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1951-1955 թվականներին ԽՍՀՄ Մեծ թատրոնի տնօրեն։

1935-1937 թվականներին եղել է դիրիժոր, իսկ 1955-1965 թվականներին եղել է Լենինգրադի Մ. Գլինիկիի անվան ակադեմիական կապելլայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար[2]։

Ալեքսանդր Իվանովիչ Անիսիմովը մահացել է 1976 թվականի սեպտեմբերի 19-ին։

1987 թվականին մահացել է նրա եղբայրը՝ Մեծ թատրոնի նվագախմբի երաժիշտ, Վիկտոր Անիսիմովը[3]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Նատալյա Սերգեևնա, դուստրը՝ Սվետլաննա Ալեքսանդրովնա։ Երկրորդ կինը՝ Օքսաննա Վասիլևնա, որդին՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ։ Նինա Իվանովնա, որդին` Օլեգ Ալեքսանդրովիչ։

  • Ամուսնացած է եղել Եվգենյա Ալեքսանդրովնայի հետ (1907-1983), մասնագիտությամբ իրավաբան, աշխատել է որպես նոտար։
  • Որդի Ալեքսանդր Վիկտորովիչ Անիսիմով, ծնվել է 1935 թվականի ապրիլի 16-ին Լենինգրադում[4]։

Ալեքսանդր Իվանովիչի եղբոր Բորիս Իվանովիչի ընտանիքը.

  • Ամուսնացել է Նատալիա Դմիտրիվովայի հետ, մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է Վ. Ի. Լենինի թանգարանում, որպես պատմաբան։
  • Դուստր՝ Անիսիմովա Ելենա Բորիսովնա։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
  2. Старейший русский хор или Ленинградская капелла
  3. Анисимов Александр Иванович Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  4. «Александр Викторович Анисимов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել