Ալեքսանդր Մելքումի Աբալյան (սեպտեմբերի 10, 1907(1907-09-10), Ուխտաձոր, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982, Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային խաղողագործ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։

Ալեքսանդր Աբալյան
ադրբ.՝ Aleksandr Melkumoviç Abalyan
Ծնվել էսեպտեմբերի 10, 1907(1907-09-10)
ԾննդավայրՈւխտաձոր, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1982
Մահվան վայրՈւխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 10-ին Ելիզավետպոլի նահանգի Ջեբրաիլի շրջանի Էդիլի գյուղում (այժմ` Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ)։

Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Մարտնչել է 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի 390-րդ Սևաստոպոլի հրաձգային գնդի կազմում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1932 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի Ղասումյանի անվան կոլտնտեսությունում։ 1975 թվականից աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ-ի «Բարեկամություն» խաղողագործական սովխոզում։ 1949 թվականին նա 3,1 հա խաղողի այգիներից հավաքել է 116,8 ց խաղող։ Նա կիրառել է բարձր բերքատու սորտերի բուծման նոր գիտական մեթոդներ։

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1950 թվականի օգոստոսի 8-ի հրամանագրով 1949 թվականի խաղողի բարձր բերքի համար Աբալյանին շնորհվել Է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանով և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալով[1]։

Ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հասարակական կյանքին։ Նա 1936 թվականից դարձել է ԽՄԿԿ անդամ։

Մահացել է 1982 թվականին իր հայրենի գյուղում։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда передовикам сельского хозяйства Азербайджанской ССР» от 8 августа 1950 г. // Ведомости Верховного Совета СССР. — 23.08.1950. — № 23 (638). — С. 1.
  2. НОЙ, Армяно-еврейский вестник, 1993, Выпуски 4-7, стр. 8
  3. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
  4. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
  5. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
  6. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
  7. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».

Գրականություն խմբագրել

  • АБАЛЈАН Александр Мелкумович // Азәрбајҹан Совет Енсиклопедијасы / Ч. Б. Гулијев. — Бакы: Азәрбајҹан Совет Енсиклопедијасы, 1977. — Т. I ҹилд. — С. 10.(ադրբ.)
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.