Ալեքսանդրու Ռոբոտ (ռումիներեն՝ Alexandru Robot, ծնյալ՝ Ալտեր Ռոտման, հունվարի 15, 1916(1916-01-15), Բուխարեստ, Ռումինիա - 1941, Օդեսա, ԽՍՀՄ), ռումինացի և մոլդովացի գրող, ավանգարդիստ, բանաստեղծ, լրագրող, գրաքննադատ։

Ալեքսանդրու Ռոբոտ
Ծնվել էհունվարի 15, 1916(1916-01-15)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել է1941
Վախճանի վայրՕդեսա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրական քննադատ
Լեզուռումիներեն
Քաղաքացիություն Ռումինիա և  ԽՍՀՄ
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ալտեր Ռոտմանը ծնվել է Բուխարեստում՝ աշխատավորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարոլ Ռոտմանը հրեական գերեզմանոցում պահակ էր, իսկ մայրը՝ Տոնի Իսրայելը՝ տնային տնտեսուհի։ Չավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ալտերը դառնում է «Rampa» ամսագրի լրագրող։ Իր ստեղծագործությունները նա սկսել է հրապարակել «Universul» (Դրախտ), «Cuvântul Liber» (Ազատ խոսք) և «Viaţa Literară» (Գրական կյանք)[1] ամսագրերում։ Քնարական բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն լույս է տեսնում 1932 թվականին․ այն կոչվում է «Apocalips terestru» (Ձմեռային ապոկալիսպսի)[2]։

1935 թվականին Ալեքսանդր Ռոբոտը հիմնավորվում է Քիշնևում, որտեղ միանում է «Viaţa Basarabiei» (Բեսարաբական կյանք) ամսագրի աշխատակիցներին։ Աշխատել է նաև «Gazeta Basarabiei» թերթում որպես խմբագիր։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Somnul singurătăţii» (Մենության երազ) հրապարակվել է 1936 թվականին։ Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո աշխատել է «Молдова сочиалистэ» (Սոցիալիստական Մոդովա) թերթում։

1941 թվականի օգոստոսին անհետ կորել է Օդեսայում։

Գրքեր խմբագրել

  • Apocalips terestru. Бухарест: Editura Cronicarul, 1932.
  • Somnul singurãtãþii. Кишинёв, 1936.
  • Скриерь алесе. Кишинёв, 1968.
  • Scrieri. Бухарест: Editura Minerva, 1985.
  • Îmblânzitorul de cuvinte. Versuri și prozã. Бухарест—Кишинёв: Litera Internațional, 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել