Ալեքսանդրոս Ցորվաս[3] (հուն․՝ Αλέξανδρος Τζόρβας, օգոստոսի 12, 1982(1982-08-12)[1][2], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, դարպասապահ։

Ալեքսանդրոս Ցորվաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1982(1982-08-12)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Պանաթինաիկոս» ֆուտբոլային դպրոցի սանը հենց այնտեղ էլ սկսել է իր մասնագիտական կարիերան 2001 թվականին, սակայն գրեթե անմիջապես վարձակալությամբ հանձնվել է «Այոս Նիկոլաոս» ակումբին, իսկ 2003 թվականին տեղափոխվել է «Մարկո», որից հետո 2004 թվականին ուղարկվել է «Տրասիվուլոս» ակումբ։ 2005 թվականին վերադարձել է հայրենի «Պանաթինաիկոս», որտեղ, սակայն, չի կարողացել ընդգրկվել հիմնական թիմի կազմում, ուստի 2007 թվականին տեղափոխվել է Կրետե կղզու «Օֆի» ֆուտբոլային ակումբը։

2011 թվականի օգոստոսի 29-ին պայմանագիր է կնքել իտալական «Պալերմոյի» հետ։ Սիցիլացիների թիմում 29-ամյա հույնը փոխարինել է Սալվատորե Սիրիգուին, որը տեղափոխվել էր «Պարի Սեն-Ժերմեն»։

2012 թվականի օգոստոսին դարձել է «Ջենոա» ֆուտբոլային ակումբի խաղացող։

Միջազգային խմբագրել

2003 թվականին հրավիրվել է երիտասարդական հավաքական (մինչև 21 տարեկան), իսկ 2008 թվականին մարտի 21-ին նրան առաջին անգամ հրավիրել են Հունաստանի գլխավոր հավաքական որպես երրորդ դարպասապահ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 26-ին։ 2008 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից է։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում Հունաստանի հավաքականի հիմնական դարպասապահն էր։

Նվաճումներ խմբագրել

«Պանատինաիկոս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Правильнее Дзорвас.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրոս Ցորվաս» հոդվածին։