Ալեքսանդրա Ադորնետո (անգլ.՝ Alexandra Adornetto, իրական անունը` Ալեքսանդրա Գրեյս (անգլ.՝ Alexandra Adornetto), ապրիլի 18, 1992(1992-04-18)[1][2][2][…], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի գրող, մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ[4]։

Ալեքսանդրա Ադորնետո
անգլ.՝ Alexandra Adornetto
Ծնվել էապրիլի 18, 1992(1992-04-18)[1][2][2][…] (32 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա[3]
ԿրթությունEltham College?
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Էմիլի Գրեյսը ծնվել և մեծացել է Մելբուռնում (Վիկտորիա նահանգ), մանկավարժների ընտանիքում։

Նրա դեբյուտային` «Ստվերների գողը» վերնագրով վեպն ավելի ուշ դարձել է «Տարօրինակ արկածներ» եռագրության մասը։ Գլխավոր հերոսների նախատիպերը եղել են հենց ինքը` Ալեքսանդրան և նրա զարմիկը[5]։ 2010 թվականին Ադորնետոն գրել «Լուսապսակ» վեպը, որն առաջին ստեղծագործությունն էր գրողի կարիերայում, որը հրատարակվել է Ավստալիայի սահմաններից դուրս[6][7]։ «Լուսապսակը», որը դարձել է նույնանուն եռագրության մեկնարկը, պատմում է հրեշտակների մասին, որոնք իջել էին երկնքից և պաշտպանում էին մարդկանց դժոխքի մութ ուժերի հարձակումից[8]։

Այժմ ապրում է երկու երկրներում` ԱՄՆ-ում և Ավստրալիայում, շարունակելով ուսումը Միսսիսիպիի համալսարանում և իր գրական գործունեությունը։

Անձնական կյանք խմբագրել

Հետաքրքրված է աստվածաբանությամբ, քանթրի երաժշտությամբ, դերասանական վարպետությամբ և երգեցողությամբ։

Մատենագրություն խմբագրել

Տարօրինակ արկածներ խմբագրել

  • 2007` Ստվերների գողը / The Shadow Thief
  • 2008` Լամպո կրկեսը / The Lampo Circus
  • 2009` Վան Գոբստոփերի կամարաշարքը / Von Gobstopper's Arcade

Լուսապսակ խմբագրել

  • 2010` Լուսապսակը / Halo
  • 2011` Հադես / Hades
  • 2012` Դրախտ/ Heaven

Ուրվականներով տունը խմբագրել

  • 2014` Ուրվականներով տունը / Ghost House
  • 2016` Հառաչանքներ / Lament
  • 2017` Հետապնդվողը / Haunted

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 NooSFere (ֆր.) — 1999.
  3. Bibliothèque nationale de France Record #16506104z // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. Miletic, Daniella (2006 թ․ հոկտեմբերի 27). «Girl, 14, clinches book deal». The Sydney Morning Herald. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  5. Leggatt, Johanna (2009 թ․ փետրվարի 22). «Turning fantasy to reality with a little teen spirit». The Age. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Alexandra Adornetto». Fantastic Fiction. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  7. Wyndham, Susan (2010 թ․ հունվարի 15). «International appeal». The Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  8. «Teen Has an Angel on Her Shoulder». Tweed Daily News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել