Ալեն Ժիրես

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ալեն Ժիրես (ֆր.՝ Alain Giresse, օգոստոսի 2, 1952(1952-08-02)[1], Langoiran), ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Մրցաշարի ողջ պատմության ընթացքում Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակով երկրորդ տեղում է՝ 587 խաղ, «Բորդո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու՝ 179 գոլ։

Ալեն Ժիրես
ֆր.՝ Alain Giresse
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1952(1952-08-02)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Langoiran
Հասակ 163 սանտիմետր
Քաշ 59 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Խաղացողի կարիերա խմբագրել

Ալեն Ժիրեսը, որը ծնունդով Ժիրոնդի դեպարտամենտից է, իր կարիերան սկսել է «Բորդո» ակումբում 1970 թվականին։ 20-րդ դարի 70-ական թվականներին ակումբը հիմնականում պայքարում էր Առաջին լիգայում մնալու համար, սակայն Էմե Ժակեի թիմ գալով՝ «Բորդոյի» մոտ սկսվել է մեծ հաղթանակների շրջան, որը ներառում էր երկու չեմպիոնական տիտղոս՝ Ֆրանսիայի գավաթ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը, որում «Բորդոն» պարտվել է միայն Միշել Պլատինիի գլխավորած «Յուվենտուսին»։ 1974 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեն Ժիրեսը Լեհաստանի հավաքականի հետ խաղում իր նորամուտն է նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում, բայց ազգային թիմի կազմում Ժիրեսը հաստատուն տեղ ձեռք է բերել միայն 1976 թվականին՝ Միշել Իդալգոյի՝ Ֆրանսիայի հավաքականի մարզիչ դառնալուց հետո։ Իդալգոն ազգային թիմում ստեղծել է «կախարդական հրապարակ» (Carré magique) դաշտի կենտրոնում՝ կազմված Պլատինիից, Լուիս Ֆերնանդեսից, Ժան Թիգանից և Ժիրեսից․ այս խաղացողների շնորհիվ ֆրանսիացիները 1982 թվականի աշխարհի առաջնությունում գրավել են 4-րդ տեղը և 3-րդ տեղը՝ աշխարհի առաջնություն 1986-ում։ Սակայն այս թիմի հիմնական նվաճումը եվրո 1984-ի հաղթանակն էր։ 1986 թվականի հունիսի 25-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ժիրեսն իր վերջին հանդիպումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, որը պարտվել է Գերմանիայի հավաքականին։ Ժիրեսն ազգային թիմում անցկացրել է 47 հանդիպում (30 հաղթանակ, 10 ոչ-ոքի և 7 պարտություն) և դարձել 6 գոլի հեղինակ։ Աշխարհի առաջնությունից հետո Ժիրեսը հեռացել է «Բորդոյից» և տեղափոխվել «Օլիմպիկ Մարսել» ակումբ, որտեղ 1988 թվականին ավարտել է կարիերան՝ Ֆրանսիայի առաջնությունում անցկացնելով ընդհանուր առմամբ 586 հանդիպում և դառնալով 163 գոլի հեղինակ։ Հանդիպումների քանակով նա Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում Ժան-Լյուկ Էտորիից հետո, որի հաշվին կա 754 հանդիպում։

Մարզչի կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Ժիրեսը դարձել է մարզիչ՝ 1995 թվականին գլխավորելով «Թուլուզ» ակումբը, որը մարզել է երկու տարի։ 1998 թվականին Ժիրեսը ստանձնել է «Պարի Սեն Ժերմենի» մարզչի պաշտոնը, բայց արդեն երեք ամիս անց հեռացվել է՝ գավաՀայֆայի «Մաքքաբիից» կրած պարտությունից հետո, որը համեմված էր Ֆրանսիայի առաջնության անհաջող մեկնարկով։ Այնուհետև Ժիրեսը կրկին եկել է «Թուլուզ»՝ ակումբի հետ աշխատելով մոտ 9 ամիս։ 2001 թվականին Ժիրեսը գլխավորել է Մարոկկոյի Ֆար ակումբը։

2004 թվականին Ժիրեսը գլխավորել Է Վրաստանի հավաքականը, սակայն թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլում հաջողության չհասնելով՝ լքել է երկիրը։

2006 թվականի մարտից մինչև 2010 թվականի փետրվարը Ժիրեսը գլխավորել է Գաբոնի հավաքականը, որը հրաժարվել է երկարաձգել նրա հետ պայմանագիրը[2]։

2012 թվականի օգոստոսի 20-ին Բել-Էր ամրոցում (որը «Բորդո» ակումբի մարզաբազա է) Ալեն Ժիրեսին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Մրցանակը հանձնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը Ժիրեսի երկարամյա գործընկերն է Ֆրանսիայի հավաքականում։ Արարողությանը ներկա էին «Բորդոյի» և Ֆրանսիայի հավաքականի 80-ականների սկզբի և կեսերի բազմաթիվ նշանավոր մարզիչներ և խաղացողներ, որոնց հետ նա հաջողություններ է գրանցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրոպայում և աշխարհում։ Ժիրեսը շքանշանի ասպետ է դարձել դեռևս 2007 թվականի դեկտեմբերին։

2015 թվականի մարտի 18-ին Ժիրեսը գլխավորել է Մալիի հավաքականը[3]։ 2017 թվականի սեպտեմբերին լքել Է Մալիի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[4][5][6]։

2018 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես խաղացող

 

Բորդո

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 1984, 1985
  • Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 1983
  • Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1986, 1981
  • Ֆրանսիայի գավաթի գավաթակիր՝ 1986
  • Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից՝ 1985
  • Ալպերի գավաթի գավաթակիր՝ 1980

  Օլիմպիկ Մարսել

  • Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 1987
  • Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1987
  • Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ 1988

  Ֆրանսիայի Հավաքական

  • Աշխարհի առաջնություն 4-րդ տեղ՝ 1982
  • Եվրոպայի չեմպիոն՝ 1984
  • Արտեմիո Ֆրանկայի գավաթի գավաթակիր՝ 1985
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986

Անձնական

  • Ըստ France Football-ի՝ Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1982, 1983, 1987
  • France Football-ի արծաթե գնդակ՝ 1982
  • Արտեմիո Ֆրանկի գավաթի գավաթակիր՝ 1985
  • «Բորդոյի» ռեկորդակիր հանդիպումների քանակով՝ 592 խաղ
Որպես մարզիչ

  ՊՍԺ

  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 1998

 ՖԱՌ

  • Տրոնի գավաթակիր՝ 2003

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ֆրանսիայի գավաթ Եվրոպական գավաթներ[8] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո 1970/71 24 3 5 0 0 0 29 3
1971/72 28 4 0 0 0 0 28 4
1972/73 22 3 0 0 5 2 27 5
1973/74 31 11 0 0 4 1 35 12
1974/75 36 11 4 0 0 0 40 11
1975/76 30 13 1 0 0 0 31 13
1976/77 37 16 4 0 0 0 41 16
1977/78 35 11 5 4 1 0 41 15
1978/79 38 6 3 1 1 1 42 8
1979/80 37 12 1 0 4 0 42 12
1980/81 34 6 6 2 5 4 45 12
1981/82 34 14 7 4 6 2 47 20
1982/83 35 12 5 1 6 6 46 19
1983/84 34 16 5 1 2 1 41 18
1984/85 36 11 1 0 8 0 45 11
1985/86 29 9 4 1 2 0 35 10
Ընդամենը 520 158 51 14 44 17 615 189
Բորդո

(Ֆարմ ակումբ)

1970/71 5 4 - - - - 5 4
1972/73 13 4 - - - - 13 4
1973/74 3 4 - - - - 3 4
1975/76 2 2 - - - - 2 2
Ընդամենը 23 14 0 0 0 0 23 14
Օլիմպիկ Մարսել 1986/87 34 4 8 2 0 0 42 6
1987/88 33 1 1 0 7 1 41 2
Ընդամենը 67 5 9 2 7 1 83 8
Ողջ կարիերայի ընթացքում 610 177 60 16 51 18 721 211

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. Сборная Габона не стала продлевать контракт с Жирессом(չաշխատող հղում)
  3. «Новым главным тренером сборной Мали стал Ален Жиресс». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  4. «Жиресс покинул пост главного тренера сборной Мали». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Жиресс покинул пост главного тренера сборной Мали». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Жиресс ушёл с поста главного тренера сборной Мали». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Официально: Ален Жиресс — новый главный тренер сборной Туниса». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Интертото, Кубок Альп.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ժիրես» հոդվածին։