Ալեխանդրո Ալոնսո

արգենտինացի ֆուտբոլիստ

Ալեխանդրո Ալոնսո (իսպ.՝ Alejandro Alonso, մարտի 3, 1982(1982-03-03)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել արգենտինական «Ուրականում», ֆրանսիական «Բորդոյում», «Մոնակոյում» և «Սենտ Էտիենում»։

Ալեխանդրո Ալոնսո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1982(1982-03-03)[1][2][3][…] (42 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 172 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Արգենտինա Ուրական
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2005 Արգենտինա Ուրական 34 (5)
2005-2008 Ֆրանսիա Բորդո 80 (4)
2008-2011 Ֆրանսիա Մոնակո 48 (5)
2011-2013 Ֆրանսիա Սենտ Էտիեն 29 (1)
Ազգային հավաքական
2003 Արգենտինա Արգենտինա (մինչև 23) ? (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալեխանդրո Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ուրական» ակումբում, որը հանդես էր գալիս Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում։ «Ուրականի» կազմում նա հանդես է եկել չորս մրցաշրջան՝ այդ ընթացքում մասնակցելով 34 խաղի և դառնալով 5 գոլի հեղինակ։ 2005 թվականին Ալոնսոն տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո», որը ֆուտբոլիստի համար վճարել է 750 հազար եվրո։ «Բորդոյի» կազմում Ալեխանդրոն իր նորամուտը նշել է 2005 թվականի սեպտեմբերի 11-ին՝ «Լանսի» դեմ խաղում։ Արգենտինացի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին, իսկ նրա թիմը խաղն ավարտել է ոչ ոքի՝ 1։1: Ֆրանսիայի առաջնության 2005/06 մրցաշրջանում Ալոնսոն անցկացրել է 21 խաղ և խփել 3 գոլ, ինչպես նաև դարձել Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր։

2006/07 մրցաշրջանում Ալեխանդրոն վերջնականապես դարձել է հիմնական կազմի խաղացող՝ այդ մրցաշրջանում անցկացնելով 30 խաղ և խփելով 1 գոլ, իսկ նրա ակումբն առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը։ 2007 թվականին Ալոնսոն դարձել է Ֆրանսիական լիգայի գավաթակիր, հենց այդ նվաճած գավաթի շնորհիվ էլ «Բորդոն» ստացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր։ 2007/08 մրցաշրջանում Ալոնսոն կրկին դարձել է Ֆրանսիայի փոխչեմպիոն։ «Բորդոյի» կազմում Ալեխանդրոն ընդհանուր առմամբ մասնակցել է 80 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։

2008 թվականի ամռանը Ալեխանդրոն տեղափոխվել է «Մոնակո»․ նրա տրանսֆերը կազմել է 2,5 միլիոն եվրո, և Ալոնսոն ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[4]։ Ալոնսոյի «Մոնակոյում» իր նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ Ֆրանսիայի առաջնության 2008/09 մրցաշրջանի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում։ Ալոնսոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա ակումբը Ֆրեդերիկ Նիմանիի խփած գոլի շնորհիվ հաղթել է 1։0 հաշվով[5]։ 2009 թվականի մարտի 4-ին Ալոնսոն Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Թուլուզ» ակումբի դեմ խաղի հենց սկզբում ծնկի ծանր վնասվածք է ստացել և ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից արդեն հանդիպման 9-րդ րոպեին, որն ավարտվել է «Մոնակոյի» տնային հաղթանակով (3։2): Ինչպես պարզվել է ավելի ուշ, Ալոնսոն դուրս է մնացել մինչև 2008/09 մրցաշրջանի ավարտը[6]։

2011 թվականի հունվարի 31-ին Ալոնսոն դարձել է «Սենտ Էտիենի» խաղացող՝ ակումբի հետ կնքելով երկուսուկես տարվա պայմանագիր[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.lfp.fr/joueur/alonso-alejandro-cesar
  2. 2,0 2,1 http://www.footballdatabase.eu/football.joueurs.alejandro.alonso.11611.fr.html
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Алонсо сменил «Бордо» на «Монако»(չաշխատող հղում)
  5. Monaco - PSG 1:0
  6. «Полузащитник «Монако» Алонсо пропустит остаток сезона». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Alejandro Alonso, c'est officiel!» (հոլանդերեն). asse.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2.2.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել