Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալգոլ (այլ կիրառումներ)

Ալգոլ, մի շարք ծրագրավորման լեզուների կրճատ անվանումը։ Կազմված է անգլ.՝ algorithmic և language (ալգորիթմական) և (լեզու) բառերի սկզբնատառերից։ Մշակել են տարբեր երկրների մի խումբ գիտնականներ 1958–1960 թթ.։ 1960 թ. հունվարին Փարիզում կայացած միջազգային խորհրդակցությունում ըևդունված լեզվի վերջնական ձևը ստացել է «Ալգոլ–60» անվանումը (ի տարբերություն նախնականի, որն անվանվում էր «Ալգոլ–58»)։

Ալգոլ
Изображение логотипа
Տեսակծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու և ծրագրավորման կառուցվածքային լեզու
Առաջացել է1958
ՆախագծողFriedrich L. Bauer?, Hermann Bottenbruch?, Heinz Rutishauser?, Klaus Samelson?, John Backus?, Charles Katz?, Alan Perlis?, Joseph Henry Wegstein?, Peter Naur?, Bernard Vauquois?, Adriaan van Wijngaarden?, Ժյուլիեն Գրին և Ջոն Մաքքարթին (համակարգչային գիտություն)
Ներշնչվել էՖորտրան
 Algol (programming language) Վիքիպահեստում

Ալգոլի հիմնական սիմվոլներն են՝ տասնորդական թվանշանները, լատինական այբուբենի փոքրատառերն ու մեծատառերը, կետադրական նշանները, մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների նշանները, այլ հատուկ նշաններ և մի քանի անգլերեն բառեր, մասնավորապես՝ begin և end (սկիզբ և վերջ)։ Ալգոլի հիմնական սիմվոլներից որոշակի կանոններով կազմվում են կոնստրուկցիաներ՝ թվեր և արտահայտություններ (թվաբանական, տրամաբանական ևն), նկարագրություններ, ծանոթագրություններ, օպերատորներ, որոնք, իրենց հերթին, հիմնական սիմվոլների զուգակցությամբ կազմում են ավելի բարդ օպերատորներ ևն։Ալգոլով տրված ալգորիթմն անվանում են ալգոլ–ծրագիր։ Հատուկ ծրագրի օգնությամբ այն փոխակերպվում է կոնկրետ թվանշանային հաշվողական մեքենայի լեզվով ծրագրի։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգոլ (անվանում)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 149