Ալբեր Կամիլ Վիտալ

Մադագասկարի նախկին վարչապետ

Ալբեր Կամիլ Վիտալ (ֆր.՝ Albert-Camille Vital, հուլիսի 18, 1952(1952-07-18), Տուլիարա), բրիգադային գեներալ, 2009 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 28-ը՝ Մադագասկարի վարչապետ։

Ալբեր Կամիլ Վիտալ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1952(1952-07-18) (71 տարեկան)
ԾննդավայրՏուլիարա
Քաղաքացիություն Մադագասկար
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄադագասկարի վարչապետ
ԿուսակցությունParti Hiaraka Isika?
 Albert Camille Vital Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զինվորական կրթությունը ստացել է Մադագասկարում և Խորհրդային Միությունում։ 1987-1991 թվականներին Մադագասկարի պետական բանակի կազմի տեխնիկական զարգացման վարչության ղեկավարն է եղել։ 1998-2001 թվականներին եղել է Տոլյարի 5-րդ Ռազմական օկրուգի առաջին կորպուսի հրամանատարն է եղել։ Դրանից հետա սովորել է։ 2001-2002 թվականներին Փարիզի ռազմական Սեն Սիր հատուկ դպրոցում (ֆր.՝ Ecole Supérieure de Guerre

2009 թվականի ռազմական հեղաշրջմանը էական միջամտություն չի ունեցել և չի անդամակցել կողմերից ոչ մեկին[1]։

2009 թվականի դեկտեմբերի 20-ին Մադագասկարի նախագահ Անդրի Ռադզուելինը Ալբեր Կամիլ Վիտալին վարչապետ է նշանակել[2][3]։ 2011 թվականին Վիտալին վարչապետի պաշտոնում փոխարինել է Օմերա Բերզիկին[4]։

Վարչապետության տարիներին Միացյալ Ազգերի Կազմակերպությունում մշտական Մադագասկարի ներկայացուցիչն է եղել[5]։ Հիրաք Իսիքի կուսակցության կողմի առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Գրավել է 5-րդ տեղը հավաքելով ձայների 6,85%-ը։ 2013 թվականի դեկտեմբերին կայացած քվեարկության երկրորդ փուլում նա իր ձայները տվել է Ժան Լուի Ռոբինսոնին[6]։

Վերջին 11 տարիներին սեփական պահնորդական ընկերություն ունի և Մադագասկարի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Madagascar leader names colonel as prime minister
  2. «Madagascar leader abandons deal». BBC News. 2009 թ․ դեկտեմբերի 21.
  3. Camille Vital, Premier ministre de la transition
  4. Razafison, Rivonala (2011 թ․ հոկտեմբերի 29). «Madagascar: Rajoelina appoints a 'consensus' prime minister». Africa Review. National Media Group, Kenya. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. "Office des Nations Unies à Genève: Camille Vital a présenté, hier ses lettres de créance"(չաշխատող հղում), La Gazette de la Grande Ile, 18 August 2012 (Ֆրանսերեն).
  6. "Q&A: Madagascar election run-off", BBC News, 19 December 2016.