Ալբերտ Սալազար

իսպանացի դերասան

Ալբերտ Սալազար Սանչես Բուենո (անգլ.՝ Albert Salazar Sánchez-Bueno, դեկտեմբերի 5, 1995(1995-12-05), Վալրոմանես, Վալլես Օրիենտալ), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի իսպանացի դերասան, որն առավել հայտնի է «Ռիեռա» հեռուստասերիալում կատարած Մարսալի և «Սև Ծովալճակ։ Բարձունքները» հեռուստասերիալում կատարած Փոլ Ուրիբեի դերերով[1]։

Ալբերտ Սալազար
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 5, 1995(1995-12-05) (28 տարեկան)
Ծննդավայր՝Վալրոմանես, Վալլես Օրիենտալ
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 5586398

Կյանք և կարիերա խմբագրել

Սովորել է Բարսելոնայի Էոլիա դրամատիկական արվեստի դպրոցում և Լաուրա Ջոյի դերասանական դպրոցում։ Դերասանական կարիերան սկսել է նկարահանվելով մի քանի կարժամետրաժ ֆիլմերում, իսկ առավել մեծ հայտնություն ստացել է «Ռիերա» հեռուստասերիալում կատարած Մարսալի դերով[2]։

2018 թվականին նա սկսել է կատարել Կառլոսի դերը Դանիել Մեյերի «A.K.A.» ներկայացման մեջ, ինչի շնորհիվ 22-րդ Max Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն տղամարդու դեր անվանակարգի[3][4]։ 2020 թվականին նկարահանվել է «Թռչունները գիշերը չեն թռչում» գեղարվեստական ֆիլմում և «Դրամա» հեռուստասերիալում, որտեղ կատարել է երաժիշտի դեր[5]։

2021 թվականին միացել է «Սև ծովալճակ» հեռուստասերիալի վերաթողարկման՝ «Սև ծովալճակ։ Բարձունքներ» հեռուստասերիալի դերասանական կազմին, որտեղ կատարել է Փոլի դերը[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Անվանում Դեր Ռեժիսոր
2016 Ենտաբեմում Սալա Գենիս Լամա Մոնտասա
2020 Թռչունները գիշերը չեն թռչում Մարկ Ալբերտս Սանսա Պաք և Պաու Սանսա Պաք

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Նշում
2015 - 2017 Ռիերա Մարսալ TV3 60 էպիզոդ
2020 Դրամա Երաժիշտ Playz 2 էպիզոդ
El crédit Ջոան TV3 Հեռուստաֆիլմ
2021 - ներկա Սև ծովալճակ։ Բարձունքներ Թոլ Ուրիբե Prime Video 16 էպիզոդ
2023 Կրկին սիրահարված Ֆերնանդո «Ֆեր» Netflix 8 էպիզոդ
Անհայտ Մոլիերով խենթացած Անհայտ TV3 Անհայտ

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Երգիչ
2019 «Luna llena» Ալվարո Տեսսա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El actor de TV3 que hace nudismo y lo publica en Instagram». En Blau (իսպաներեն). 2019 թ․ հուլիսի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Albert Salazar». Paloma Juanes (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  3. Aisge (2021 թ․ հունվարի 8). «EmerGENTES: Albert Salazar». aisge.es (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Albert Salazar Ganador del premio a Mejor actor de la XXII edición 2019 por A.K.A. (Also Known As)».
  5. RTVE, PRENSA (2020 թ․ փետրվարի 5). «DRAMA | Playz estrena 'DRAMA', comedia bilingüe l RTVE». RTVE.es (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  6. «Asia Ortega, Albert Salazar, Natalia Dicenta, Daniel Arias y Ramiro Blas se incorporan al reparto de 'El Internado: Las Cumbres'». www.antena3.com (իսպաներեն). 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.