Ալբերտ Նալբանդյան
Ալբերտ Մամիկոնի Նալբանդյան (օգոստոսի 20, 1940[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1976):
Ալբերտ Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1940[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր |
Անդամակցություն | ՀԳՄ |
ԿենսագրությունԽմբագրել
Ալբերտ Նալբանդյանը ծնվել է 1940 թվականին Ռուսաստանի Օրջոնիկիձե քաղաքում։ 1948 թվականին ընտանիքով փոխադրվել է Մոզդոկ։ 1958 թվականին ավարտել է Մոզդոկի N 1 միջնակարգ դպրոցը։ 1963 թվականին ավարտել է Օրջոնիկիձե քաղաքի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Հյուսիս-Օսեթական հեռուստատեսության ստուդիայի գրական-դրամատիկական և երաժշտական հաղորդումների բաժնում աշխատել է որպես ավագ խմբագիր։ 1969 թվականին փոխադրվել է Դոնբաս և աշխատել «Մակեևսկի ռաբոչի» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։ 1979 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է Մոզդոկ, Օրջոնիկիձե, Մակեևկա քաղաքներում։ 1973 թվականից բնակվում է Երևանում։ 1983-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, 1987 թվականից՝ Հայաստանի գրողների միության «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիրն է[2][3]։ Հեղինակ է շուրջ 35 թարգմանական գրքի[4]։
Ալբերտ Նալբանդյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կիսաձայն», լույս է տեսել 1963 թվականին, Օրջոնիկիձեում։ Վրացերենից ռուսերեն է թարգմանել Շ. Ռեխվիաշվիլու բանաստեղծությունների ժողովածուն (լույս է տեսել 1969 թվականին)։
Թարգմանություններ (հայերենից)Խմբագրել
- Անատոլի Հովհաննիսյան, Լռության խորքից, Երևան, 2011։
- Վարդան Հակոբյան, Թևերի հեռուն, Ստեփանակերտ, 2008։
- Վահան Տերյան, Քնարերգություն, Երևան, 2006
- Հովհաննես Հովհաննիսյան, Քնարերգություն, Երևան, 1994։
- Արմանդ, Մելնալկոնիս, Կապի ստուգում (լատիշերենից) Մոսկվա, 1981։
ՊարգևներԽմբագրել
- «Վահան Տերյան» գրքի համար (ռուսերեն-հայերեն) արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի, 2008